Jun 29 2020 12:13
Gulyaz Shirinova
Views: 19

Հայաստանի հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ նոր տեղեկություններ է հայտնում։ Ըստ կենտրոնի տվյալների՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 482–ով և դարձել 25 127։  Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 11 254 մարդ, կատարվել է 110 571 թեստավորում, առողջացել են վարակվածներից 13 297ը։ Գրանցվել է մահվան 433 (+7) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 143 (+4)։

Հունիսի 28-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 24 645 էր: Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։ Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։

 

 


Create Account



Log In Your Account