Jun 30 2020 12:29
Gulyaz Shirinova
Views: 18

Հայաստանի հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ նոր տեղեկություններ է հայտնում։ Ըստ կենտրոնի տվյալների՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 415–ով և դարձել 25 542:  Այս պահին փաստացի բուժում է ստանում  10 904 մարդ, կատարվել է 111 844 թեստավորում, առողջացել են վարակվածներից 13 297ը։ Գրանցվել է մահվան 433 (+7) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 143 (+4)։

Հունիսի 28-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 25 127 էր:

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։


Create Account



Log In Your Account