Jul 01 2020 13:03
Gulyaz Shirinova
Views: 49

Հայաստանի հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ նոր տեղեկություններ է հայտնում։ Ըստ կենտրոնի տվյալների՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 523–ով և դարձել 26 065:  Այս պահին փաստացի բուժում է ստանում  10 900 մարդ, կատարվել է 113 665 թեստավորում, առողջացել են վարակվածներից 14 563-ը։ Գրանցվել է մահվան 453 (+10) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 149 (+2)։

Հունիսի 30-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 25 542 էր:

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է։


Create Account



Log In Your Account