Jul 02 2020 12:58
Gulyaz Shirinova
Views: 43

Հայաստանի հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ նոր տեղեկություններ է հայտնում։ Ըստ կենտրոնի տվյալների՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 593–ով և դարձել 26 658:  Այս պահին փաստացի բուժում է ստանում  11,010 (+110) մարդ, կատարվել է 115,765 (+2100) թեստավորում, առողջացել են վարակվածներից 15,036–ը (+473)։ Գրանցվել է մահվան 459 (+6) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 153 (+4)։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։


Create Account



Log In Your Account