Aug 12 2020 17:57
Gulyaz Shirinova
Views: 45

Շատերն էին սպասում այս լուրին, և դրա մասին առաջինը հայտարարեց  Ռուսաստանը: Գրանցվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Վլադիմիր Պուտինը անձամբ հայտարարել է, որ «պատվաստանյութը արդյունավետ է գործում՝ պատվաստված մարդկանց մոտ  ստեղծելով կայուն իմունիտետ COVID-19-ի դեմ և չի առաջացնում լուրջ կողմնակի բարդություններ»: Ռուսաստանի Առողջապահության նախարարության հաղորդարության համաձայն՝ կլինիկական հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ պատվաստումների ոլորտում բարդություններ չեն արձանագրվել:

«Սա պատվաստանյութ է, այն որպես հարթակ, արդեն լավ հայտնի է և ուսումնասիրված: Եվ դրա  հետ կապված նախակլինինական և կլինիկական ուսումնասիրություններ եղել են: Սա իրականում ամենաապահով միջոցն է, արդեն բավարար քանակությամբ գիտական ​​գիտելիքներ կան»,-ասել է   Ռուսաստանի առողապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

Պատվաստանյութի արտադրության  ընթացիկ հզորությունը՝  տարեկան շուրջ մեկ ու կես միլիոն դոզա պատվաստանյութ է: Արտադրության ծավալները շարունակում են աճել: Նախատեսվում է առաջարկել արտադրանքը նաև արտասահմանյան հարթակներում: Բայց, որպես գերակայություն, բավարարել ներքին շուկայի կարիքները:

«Այս դեպքում, եթե մենք կարողանանք ապահովել ներքին շուկայի պահանջարկը, իհարկե, այս դեղամիջոցի համար կա արտահանման ներուժ, և մենք անպայման կառաջարկենք այն»,-նշել է  Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

Սա նշանակում է, որ հեռանկարում բուժման գործընթացում պատվաստանյութը կարող է օգտագործվել նաև Ադրբեջանում: Դա անել հնարավոր կլինի, երբ դեղամիջոցը  ակտիվորեն կկիրառվի գործնականում: Քանզի COVID-19-ի  դեմ պատվաստանյութի պահանջարկն այժմ բավականին մեծ է:

«Մարդկությունն  այս պատվաստանյութի մեծ կարիք ունի:   Դա տվյալ պատվաստանյութի մի քանի միլիարդ չափաբաժինն է: Հնարավոր է, որ մեկ երկիր. օրինակ առաջադեմ հանդիսացող  Օքսֆորդի համալսարանը, կամ այդ գործում ընդգրկված այլ երկրներ չեն կարողանա իրականացնել միլիարդավոր դոզաներով  արտադրություն, հետևաբար դրանում կընդգկվեն մի քանի  երկրներ, այդ թվում նաև  Ռուսաստանը: Բնականաբար, այն բանից հետո, երբ այս պատվաստանյութը հաստատվի ԱՀԿ-ի կողմից և առաջարկվի համատարած օգտագործման համար, այն կբերվի նաև  Ադրբեջան և կասկած չկա, որ այն կպատվաստվի Ադրբեջանի ընդհանուր բնակչության շրջանում»,-ասել է թունաբան, փիլիսոփայության դոկտոր Իսմաիլ Էֆենդիևը:

Բժիշկների կարծիքով,  հարց է առաջանում, թե պատվաստանյութը որքանով կայուն կլինի վիրուսի մուտացիաների հետ կապված:

«Մենք գիտենք, որ գրիպի պատվաստանյութ կա, սակայն  ամեն տարի այս պատվաստանյութը պետք է նորացվի, որովհետև  գրիպի վիրուսը մուտացվում է և անցյալ տարվա պատվաստանյութը արդյունավետ չէ նոր սեզոնային գրիպի դեմ, և գուցե անհրաժեշտ լինի թարմացնել այն:  Այս բոլոր հարցերը դեռ գտնվում են օրակարգում և գիտնականները պետք է պատասխանեն այս հարցերին»,-նշել է  Իսմաիլ Էֆենդիևը:

Պատվաստելիս պետք է հաշվի առնել հիմնական ռիսկային խումբը՝ քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց: Նրանք գտնվում են մահվան ամենամեծ ռիսկի տակ: Այս խմբում ընդգրկված են նաև տարեց մարդիկ: Նրանց մոտ հիվանդությունն ընթացնում է  ծանր ձևով: Սակայն կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում գտնվում են բուժաշխատողները:

«Առաջին հերթին  պատվաստանյութը կտրամադրվի բժիշկներին, քանի որ հենց նրանք  գտնվում  են համավարակի դեմ պայքարի առաջնագծում և ռիսկի գոտում»,-ասել է ԱՖԿ «Համակարգ» խորհրդի նախագահ Վլադիմիր Չիրախովը:

Բժիշկները խորհուրդ են տալիս հանգիստ չմնալ: Առջևում  աշուն է` սեզոնային գրիպի շրջանը: Չնայած վարակվածների թվի վերաբերյալ վիճակագրության մեջ դրական միտում կա, անհրաժեշտ է և շատ  կարևոր է նախազգուշական միջոցներ ձեռնարկել: Քանի, որ  կորոնավիրուսի երկրորդ ալիքից ոչ ոք պաշտպանված չէ:

 


Create Account



Log In Your Account