Dec 07 2020 13:26
Gulyaz Shirinova
Views: 323
Ամփոփվել են DokuBaku փաստագրական ֆիլմերի միջազգային փառատոնի արդյունքները: Ընթացիկ տարում կորոնավիրուսային համավարակի պատճառով փառատոնն անցկացվեց օնլայն ձևաչափով: «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Նինո Օրջոնիկիձեի և Վանո Արսենիշվիլիի «Թունել» ֆիլմը, իսկ «Լավագույն հայրենական վավերագրական ֆիլմ» անվանակարգում պարգևատրվել է ռեժիսոր Աթանուր Նաբիևայի՝ "Kirşan"- «Պուդրա» ֆիլմը: «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում հաղթել է Ալեքս Եվստիգնեևի «Ոսկե կոճակներ» կինոնկարը, «Կատեգորիա X» ծրագրում՝ ռեժիսոր Դամենիկո Չենտրոնեի՝ «Հիշողության ատլաս» ֆիլմը: Այս տարի փառատոնին մասնակցելու համար աշխարհի 53 երկրներից ավելի քան 250 հայտ է ստացվել` 90 լիամետրաժ և 160-ից ավելի կարճամետրաժ ֆիլմ: Մրցույթային ծրագրում ընդգրկվել է 34 կինոնկար:

Create Account



Log In Your Account