Oct 11 2019 12:56
Banovsha Shahaliyeva
Views: 316

«Կրթություն» ամենամյա միջազգային 13-րդ ցուցահանդեսը երիտասարդ ադրբեջանցիներին պատմում է աշխարհում բարձրագույն մասնագիտական կրթություն  ստանալու մասին: Ցուցահանդեսին մասնակցում են աշխարհի 22 երկրներից ավելի քան 150 ուսումնական հաստատություններ: Մասնագետները նույնպես քննարկում են երկրում տարբեր կրթական նորարարությունների ներդրման հնարավորությունների օգտագործման հարցը:

«Այս տարվա ցուցահանդեսի առանձնահատկությունը կայանում է տեխնոլոգիական ուղղվածության մեջ: Վերջին տարիներին Կրթության նախարարությունը հատուկ ուշադրություն է հատկացնում դրան: Մենք ցուցահանդեսի մասնակիցներին ներկայացրել ենք  STEAM նախագծի մասին տեղեկատվություն, որն այս ուսումնական տարվանից իրականացվում է երկրի հանրակրթական ուսումնական հաստատություններում: STEAM համակարգը ինտեգրված ուսուցում է ներկայացնում բնական գիտություններին, տեխնոլոգիաներին, արվեստին և մաթեմատիկային»,-ասել է Ադրբեջանի կրթության նախարարի խորհրդական Էլնուր Մամեդովը:

«Մենք ուրախ ենք, որ այստեղ ադրբեջանցի շրջանավարտներին և ուսանողներին հնարավորություն է ներկայացվել պատմել՝ Թեբրիզում կրթական հնարավորություններ ստանալու մասին: Դա առաջին հերթին հետաքրքրում է այն մարդկանց, ովքեր ուզում են դառնալ բժիշկ:  Մեր ուսանողները պրակտիկա են անցնում լավագույն հիվանդանոցներում: Մենք մեծ հնարավորություններ ունենք բժշկության ոլորտում»,-ասել է ցուցահանդեսի մասնակից (Իրան) Ազիզ Ջավանփուրը:

«Մենք կարող ենք որակյալ կրթություն առաջարկել Համակարգչային ակադեմիայում: 15 տարեկանից բարձր յուրաքանչյուր անձ կարող է կոմպլեքս գիտելիքներ ձեռք բերել՝   համակարգչային գրաֆիկայի և դիզայնի, ցանցային և կիբերանվտանգության,   ինչպես նաև ծրագրային ապահովման  մշակման ոլորտում»,-նշել է ցուցահանդեսի մասնակի (Ադրբեջան) Աղառահիմ Փոլադովը:

Մասնակիցների  կարծիքով,  ցուցահանդեսը հնարավորություն է տալիս սերտ համագործակցություն հաստատել տարբեր երկրների կրթության ոլորտի մասնագետների միջև:

 

 


Create Account



Log In Your Account