Nov 05 2020 17:18
Banovsha Shahaliyeva
Views: 307
«Ռազմաճակատում տիրող իրավիճակը վկայում է ադրբեջանական բանակի գերազանցության մասին: Մենք մեկը մյուսի հետևից ազատագրում ենք քաղաքներն ու գյուղերը: Այս ընթացքում Ադրբեջանն ազատագրել է իր տարածքների զգալի մասը, որոնք, կարելի է ասել, 30 տարի էր գտնվում էին օկուպացիայի տակ: Ադրբեջանական բանակի հարձակողական գործողությունները հաջողությամբ շարունակվում են: Սա ցույց է տալիս, որ մենք ուժեղ երկիր ենք և կռվում ենք մեր հողում»: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում: «Փաստորեն, օկուպացված 5 շրջաններից 4-ն արդեն լիովին կամ մասամբ ազատագրված են: Այսօր մենք գտնվում ենք մյուս օկուպացված շրջանների ազատագրման ակտիվ փուլում: Ինչպես ես արդեն նշել եմ, մենք կատարում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, և ի դեպ, արդեն կատարել ենք հիմնարար սկզբունքների մի մասը, քանի որ կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնք առաջարկվել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, պահանջում էին Ադրբեջանի օկուպացված հողերի ազատումը: Ցավոք, Հայաստանը չուզեցավ կամավոր դա անել, և մենք ստիպված եղանք պարտադրել նրանց»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ադրբեջանի նախագահը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին «Դա պետք է լինի հիմնարար սկզբունքների հիման վրա անցկացվելիք ապագա բանակցությունների մասը: Որովհետև հիմնարար սկզբունքների առաջին մասում պահանջվում էր գրաֆիկի հիման վրա զորքերը հանել օկուպացված տարածքներից՝ 5 + 2 շրջաններից: Հետո կային հիմնարար սկզբունքների այլ տարրեր՝ անվտանգություն, խաղաղապահ գործողություններ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանը միշտ բաց է եղել քննարկումների համար: «Մենք բազմիցս անգամ նրանց առաջարկել ենք տարբեր տարբերակներ, սակայն, նրանք մերժել են այդ առաջարկները: Մենք առաջարկել ենք ինքնավարություն Ադրբեջանի կազմում, առաջարկել ենք մշակութային ինքնավարություն: Մենք ասել ենք, որ աշխարհում, Եվրոպայում, Սկանդինավիայում՝ ի դեմս Ալանդական կղզիների, Իտալիայում՝ ի դեմս Հարավային Տիրոլի, կան լավ օրինակներ: Սակայն, նրանք մերժեցին այդ ամենը: Նրանք անկախություն էին պահանջում և ուզում էին, որ մենք ճանաչենք դա: Նրանք պահանջում էին՝ իմանալով, որ մենք երբեք դա չենք անի, ամեն ինչ անում էին հակամարտությունը սառեցնելու համար,-ասել է Իլհամ Ալիևը: Երկրի ղեկավարը նշել է, որ փոխզիջումների մասին խոսող Հայաստանը կոնկրետ ոչինչ չի առաջարկում: «Նրանք խոսում են միայն ինքնորոշման իրավունքի մասին, բայց ինքնորոշումը փոխզիջում չէ: Նրանց դիրքորոշումը պետք է ավելի հստակ լինի: Դրա համար էլ մենք պահանջել ենք ներկայացնել օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրսբերման ժամանակացույց»- ասել է նախագահ Իլհամ Ալիևը:

Create Account



Log In Your Account