Jun 14 2018 14:50
Banovsha Shahaliyeva
Views: 77

Փարիզում կայացել է    Ցուցահանդեսների միջազգային բյուրոյի գլխավոր վեհաժողովի 163-րդ նիստը:
Կազմակերպության անդամ երկրների ուշադրությանն է   ներկայացվել՝ Baku Expo 2025 Համաշխարհային ցուցահանդեսի անցկացման մասին Ադրբեջանի թեկնածության շնորհանդեսը: Նիստին մասնակցել    է՝ Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովի գլխավորած պատվիրակությունը: Շնորհանդեսի ժամանակ նշվել է, որ  Բաքուն պատրաստ է  Expo 2025 Համաշխարհային ցուցահանդեսի անցկացմանը և ցուցահանդեսի համար Բաքվի կողմից ներկայացված նախագծերը ընդարձակ  և համամարդկային բնույթ են կրում: Նշվել է, որ նա Expo Համաշխարհային ցուցահանդեսի համար մշակված գլխավոր պլանը՝ Բաքվի Արևելքի ուղղությամբ ընդլայնման համար  նախատեսված բարեկարգման աշխատանքների մի մասն է հանդիսանում:
Նախագծի թեման ներառում է առողջապահության, կրթության և զբաղվածության ոլորտները, հետաքրքրություն է ներկայացնում

բոլոր երկրների, մշակույթների ու մարդկանց  համար: Նշենք, որ

Գլխավոր վեհաժողովի բյուրոյի հաջորդ նիստը կկայանա 2018 թվականի նոյեմբերին: Նիստի ժամանակ Բյուրոյի անդամ երկրների ներկայացուցիչները գաղտնի քվեարկության ճանապարհով կորոշեն այն քաղաքը, որը կընդունի   2025 Համաշխարհային ցուցահանդեսը: Ադրբեջանը վերջին 18 տարիների ընթացքում  մասնակցել է վեց Expo ցուցահանդեսներին  և հանդիսանում է նրա ակտիվ մասնակիցը:  Վերջին երեք ցուցահանդեսներում Ադրբեջանի ազգային տաղավարները բարձր մրցանակներին են արժանացել տարբեր անվանակարգերում: Եթե Բաքվի թեկնածությունը հաստատվի, ապա   Expo 2025 Համաշխարհային ցուցահանդեսը Ադրբեջանում առաջին անգամ կանցկացվի մայիսի 10-ից մինչև նոյեմբերի 10-ը:

 

 

 

 

 

 

 

 


Create Account



Log In Your Account