Oct 14 2020 17:25
Banovsha Shahaliyeva
Views: 257
Հայաստանը ցանկանում է հայ-ադրբեջանական հակամարտության մեջ ներգրավել ՀԱՊԿ-ը, որի անդամ է հանդիսանում նա: Այս մասին թուրքական Haber Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է նախագահ Իլհամ Ալիևը: Երկրի ղեկավարը նշել է, որ Հայաստանի զինված ուժերը որոշել են օգտվել հրադադարի ռեժիմից և վերսկսել իրենց հարձակումները Ադրբեջանի վրա: Մեր բանակը մարտադաշտում արժանի պատասխան է տալիս հակառակորդին:Ադրբեջանը երբեք ռազմական գործողություններ չի ձեռնարկում խաղաղ բնակիչների դեմ, մեր նպատակը հանդիսանում է՝ բացառապես հակառակորդի ռազմականացված օբյեկտները, ասել է պետության ղեկավարը: «Ես նշել եմ, որ հրադադարի ռեժիմը հնարավորություն կտա այդ հարցը ռազմական հարթակից տեղափոխել քաղաքական հարթակ: Որպեսզի հակամարտությունը հնարավոր լինի լուծել բանակցային սեղանի շուրջ՝ դիվանագիտական մակարդակով: Հայաստանը պետք է իր զորքերը դուրս բերի օկուպացված ադրբեջանական հողերից, մեր քաղաքացիները վերադառնան իրենց տներ և խաղաղությունը վերականգնվի: Սակայն, երևում է, Հայաստանը բոլորովին այլ պլաններ ունի: Նրանք հավատում էին, որ օգտվելով զինադադարից՝ կկարողանան նվազեցնել իրենց ռազմական պարտությունները, ժամանակ շահել, նոր ուժեր մոբիլիզացնել և այդպիսով շարունակել հարձակումները Ադրբեջանի վրա: Բայց նրանք սխալվեցին»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Պատասխանելով լրագրողի հարցին՝ կապված Մոսկվայում կայացած բանակցությունների հետ, պետության ղեկավարը նշել է, որ երկար քննարկումների պատճառը եղել է՝ պայմանագրի մեջ Ադրբեջանին ոչ ձեռնտու կետեր ներառելու փորձը: «Այնտեղ նշվել է, որ քննարկումները վերսկսվում են հիմնարար սկզբունքների, այսինքն՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա: Սա ենթադրում է ադրբեջանական հողերի վերադարձ: Միևնույն ժամանակ, բանակցությունների ձևաչափը մնում է անփոփոխ: Այսինքն՝ բանակցություններ կանցկացվեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Այս բանակցություններին, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» ցանկացած ներկայացուցիչների մասնակցությունը չի հանդիսանում քննարկման առարկա: Մեր ենթադրությունը կայանում էր նրանում, որպեսզի անմիջապես բանակցություններ սկսել և օկուպացիոն ուժերի դուրսբերման ժամանակացույց ստանալ: Մենք 30 տարի սպասել ենք: Ադրբեջանական ժողովրդի համբերությունն արդեն սպառվել է: Սակայն, Հայաստանի կողմից այս համաձայնագրի խախտումը վկայում է այն մասին, որ նրանց նպատակն է պարզապես ժամանակ շահել և շարունակել հարձակվել Ադրբեջանի վրա»,-ասել է նախագահ Իլհամ Ալիևը: Նշենք, որ ոչ մի երկիր չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը, որպես առանձին հանրապետություն: Ամբողջ աշխարհը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ընդգծել է նախագահ Իլհամ Ալիևը:

Create Account



Log In Your Account