Sep 09 2021 15:56
Banovsha Shahaliyeva
Views: 79
Ադրբեջանը պաշտոնապես առաջադրել է իր թեկնածությունը ԱՊՀ երկրների II խաղերին: Այս մասին՝ ԱՊՀ անդամ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է՝ Երիտասարդության և սպորտի նախարարության միջազգային կապերի բաժնի ղեկավար Նամիգ Նովրուզովը: Նովրուզովը նշել է, որ վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձվում՝ Ադրբեջանում սպորտի զարգացմանը և սպորտային ենթակառուցվածքների ստեղծմանը, երկրում անցկացվում են խոշոր սպորտային մրցումներ: Նա ընդգծել է, որ իրենք պատրաստ են կազմակերպել ԱՊՀ II խաղերը: Բելառուսը նույնպես առաջադրել է իր թեկնածությունը՝ հաջորդ խաղերի անցկացման համար: Նշվել է, որ հյուրընկալող երկիրը կընտրվի ԱՊՀ գործադիր կոմիտեի դեկտեմբերյան նիստում, առաջիկայում կորոշվի մրցումների ծրագիրը, իսկ հաջորդ խաղերը կանցկացվեն 2023 թվականին:

Create Account



Log In Your Account