Sep 08 2021 11:13
Banovsha Shahaliyeva
Views: 76
Ռուսաստանի մայրաքաղաքում բացվել է «Leasure 2021 հանգիստ» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը։ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը անցկացվում է «Ռոք-տուրիզմ» կարգախոսի ներքո։ Ցուցահանդեսին մասնակցում են 21 երկրներ, այդ թվում նաև Ադրբեջանը։ Ադրբեջանը ցուցահանդեսին ներկայացվել է առանձին տաղավարով։ Ընդհանուր տաղավարի շրջանակներում բացվել են Շուշայի, Շեքիի և Գաբալայի տաղավարները։ Ադրբեջանը ներկայացնում են ցուցահանդեսին իրենց ապրանքը ցուցադրող 11 ընկերություններ։ Ինչպես հայտնել է Զբոսաշրջության պետական գործակալության խորհրդատու Քենան Գուլիզադեն, ցուցահանդեսին մասնակցելու նպատակը՝ ռուսական շուկայում Ադրբեջանի հիանալի զբոսաշրջային գոտիների ներկայացնելն է. «Համաշխարհային զբոսաշրջությունը չնայած և դանդաղ՝ սկսել է վերականգնվել։ 2020 թվականը դարձել է կորած տարի ադրբեջանական և համաշխարհային զբոսաշրջության համար։ Այս տարի, առաջին հերթին սկսեցին վերականգնել ներքին զբոսաշրջությունը, հաղորդակցությունը նույնպես վերականգնվել է։ Ադրբեջանը իր օդային տարածությունները բացել է աշխարհի 49 երկրների համար։ Այդ ցուցակում առաջին երկրներից մեկը Ռուսաստանն է։ Վերջին երկու տարիների ընթացքում մենք առաջին անգամ ենք մեր ապրանքը ցուցադրում Ռուսատանում զբոսաշրջային ցուցահանդեսում։ Մենք հպարտությամբ ենք Ղարաբաղ-Շուշա տաղավարը ներկայացնում այս տարվա ցուցահանդեսին։ Ընդհանուր առմամբ, մենք ներկայացնում ենք Ադրբեջանի բոլոր զբոսաշրջային մարզերի՝ Շեքիի, Նախչըվանի, Գաբալիի և մյոււս քաղաքների ներուժի մասին տեղեկատվություն։ Նա նշել է, որ Ադրբեջանի զբոսաշրջային ներուժի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա։

Create Account



Log In Your Account