Jan 12 2018 16:46
Banovsha Shahaliyeva
Views: 66

Այսօր Բաքվում կայացել է Made in Azerbaijan լոգոտիպի շնորհանդեսը, որը պատրաստվել է  Leo Burnett ընկերության կողմից: Ընկերության գլխավոր տնօրեն Աբբաս Ֆաթուլլաևի խոսքով, լոգոտիպն արտացոլում է Ադրբեջանի հարուստ բնությունը, արժեքները, մշակույթը և ժամանակակցությունը: Նշենք, որ ադրբեջանական արտադրանքի առաջխաղացման կարևոր գործիքներից հանդիսացող «Made in Azerbaijan» մեխանիզմը ստեղծվել է նախորդ տարի:

«Նոր լոգոտիպը իր մեջ ներառում է ազգային և մշակութային արժեքների շատ տարրեր, ինչը խորհրդանշական է: Կարծում եմ՝ հաջողությամբ կատարվելու են այս տարի մեր առջև դրված բոլոր առաջադրանքները: Մենք ծրագրում ենք 2018-ին ավելի սերտորեն աշխատել արտադրողների հետ, աջակցություն ցուցաբերել նրանց գործունեության ընդլայնման գործում»,-ասել է Ադրբեջանի տնտեսության փոխնախարար Սահիլ Բաբաևը:  


Create Account



Log In Your Account