Jan 13 2018 15:10
Gulyaz Shirinova
Views: 8

Հայրենական արտադրանքի՝ տարբեր առևտրային ցանցերի միջոցով առաջխաղացման կարևոր գործիքներից հանդիսացող "Made in Azerbaijan" մեխանիզմը ստեղծվել է անցյալ տարի:  Նրա հիմնական նպատակն է Ադրբեջան բրենդի ներքո  արտադրված արտադրանքը ժողովրդականացնել արտասահմանյան շուկաներում:   Նոր լոգոտիպը պատրաստվել է ամերիկյան  Leo Burnett ընկերության կողմից: Ընկերության գլխավոր տնօրեն Աբբաս Ֆաթուլլաևի խոսքով, լոգոտիպն արտացոլում է Ադրբեջանի հարուստ բնությունը, արժեքները, մշակույթը և ժամանակակցությունը:    

«Լոգոտիպի ստեղծման ժամանակ մենք ուսումնասիրել ենք այնպիսի  երկրների փորձը, ինչպիսիք են Ավստրալիան, Թուրքիան, Ղազախստանը, Մեքսիկան և Կոստարիկան: Ընդհանուր առմամբ, լոգոտիպերը կարելի է բաժանել մի քանի տիպի՝ ներքին ու արտաքին շուկաների համար հաշվարկված: Ինչ վերաբերում է "Made in Azerbaijan" լոգոտիպին, ապա այն իր մեջ ներառում է ազգային և մշակութային արժեքների շատ տարրեր»,-ասել է  Trade Mark Leo Burnett Azerbaijan-ի գլխավոր տնօրեն Աբբաս Ֆաթուլլաևը:

Տեղի արտադրողներին ցուցաբերվող աջակցության ընդլայնման և «Made in Azerbaijan» բրենդի առաջխաղացման նպատակով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել արտահանողների ծախսերի մի մասի պետության կողմից փոխհատուցման մեխանիզմի կարգավորման մեջ փոփոխություններ մտցնելու մասին:  

«Աջակցության ընդլայնումն ուղղված է Made in Azerbaijan բրենդի առաջխաղացման մեխանիզմների հետագա կատարելագործմանը և նրանց ավելացմանը: Այստեղ նկատի է առնվել արտահանողների խնդրանքները: Մենք որոշել ենք ավելացնել միջազգային ցուցահանդեսների թիվը»,-ասել է Ադրբեջանի տնտեսության փոխնախարար Սահիլ Բաբաևը:

Փոխնախարարն ընդգծել է, որ անցյալ տարի ադրբեջանցի արտահանողները մասնակցել են 10 միջազգային ցուցահանդեսի, իսկ երկրի ներսում՝ հինգ ցուցահանդեսի: Բացի դրանից ռուսական հեռուստատեսությամբ սկսվել է ադրբեջանական արտադրանքի գովազդը:   


Create Account



Log In Your Account