Aug 24 2019 14:19
Gulyaz Shirinova
Views: 26

Ընթացիկ տարվա սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին Ղազախստանի Նուրսուլթան քաղաքում կբացվի «Ադրբեջանի առևտրի տուն»-ը: Այստեղ կներկայացվեն Ադրբեջանի ավելի քան 30 ընկերությունների կողմից արտադրված տարբեր ապրանքներ, ինչպես նաև ծառայություններ: Այս մասին CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Ադրբեջանի արտահանման և  ներդրումների խրախուսման հիմնադրամի՝ AZPROMO-ի գործադիր տնօրեն Յուսիֆ Աբդուլլաևը: Նրա խոսքով, դա կլինի  Ադրբեջանի արտասահմանյան երկրներում բացվող  թվով 11-րդ «առևտրի տուն»-ը:

 «Առևտրի տներ»-ի բացումը  բխում է ձեռնարկատերերի շահերից և նպատակ է հետապնդում նպաստել մեր արտադրանքի համապատասխան շուկաներ դուրս բերելուն: AZPROMO-ի շրջանակներում գործում է Ադրբեջանի արտահանողների ակումբը, որը քննարկում է այն հարցը, թե մեր ձեռնարկատերերը որ երկրներում են ուզում  «առևտրի տների» բացումը»,-ասել է  «AZPROMO»-ի գործադիր տնօրեն Յուսիֆ Աբդուլլաևը:

Հիշեցնենք, որ անցած ամիս Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում «Ադրբեջանի գինու տուն» է բացվել: Այստեղ գնորդներին ներկայացվում է ադրբեջանական ընկերությունների կողմից տարբեր տեսակի խաղողից և մրգերից պատրաստված գինի: AZPROMO-ի տնօրենը նշել է, որ բանակցություններ են տարվում նաև այլ երկրներում «գինու տներ» բացելու շուրջ: Նա ընդգծել է, որ մինչև տարեվերջ ադրբեջանական արտադրանքը ցուցադրվելու է նաև մի շարք միջազգային ցուցահանդեսներում:

«Մինչև 2019 թվականի վերջը մենք կմասնակցենք մեր ավանդական շուկան հանդիսացող Ռուսաստանի Դաշնությունում անցկացվելիք ցուցահանդեսին: Միևնույն ժամանակ նոյեմբերին կմասնակցենք Չինաստանի Շանհայ քաղաքում կայանալիք երկու տարբեր ցուցահանդեսներին: Հոկտեմբերին նախատեսում ենք մասնակցել՝ Գերմանիայի Քյոլն քաղաքում կայանալիք “Anuqa”աշխարհի ամենամեծ սննդի ցուցահանդեսին»,-նշել է  Յուսիֆ Աբդուլլաևը:

Մինչև ընթացիկ տարվա վերջը ծրագրվում է Առևտրի տներ բացել նաև Ռուսաստանում, Չինաստանում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում: Դա իրականացվում է արտասահմանյան շուկաներում “Made in Azerbaijan” բրենդի առաջխաղացման նպատակով:


Create Account



Log In Your Account