May 15 2019 12:00
Banovsha Shahaliyeva
Views: 9

Ադրբեջանի Պաշտպանական արդյունաբերության նախարարությունը Մինսկում անցկացվող՝ MILEX 2019 սպառազինության և ռազմական տեխնիկայի 9-րդ միջազգային ցուցահանդեսում  ներկայացնում է հայրենական   ռազմական արտադրանքը: Բելառուսի պետական ռազմաարդյունաբերական կոմիտեի կազմակերպչական աջակցությամբ անցկացվող ցուցահանդեսը կշարունակվի մինչև մայիսի 18-ը: Ադրբեջանը առաջին անգամ ցուցահանդեսում ներկայացվել է առանձին տաղավարով, որտեղ ցուցադրվում է երկրի պաշտպանական արդյունաբերության նախարարության ձեռնարկություններում արտադրվող և արտահանման համար  նախատեսված  արտադրանք՝ դիպուկահար   հրացաններ, ինքնաձիգներ, գնդացիրներ, նռնականետներ, ականանետեր և այլ  սպառազինություն: Այցի ընթացքում ադրբեջանական պատվիրակությունը հանդիպել է Բելառուսի պետական կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև մի շարք երկրների պատվիրակությունների ղեկավարների,  ռազմական ոլորտում  առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ: Այս ցուցահանդեսը Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ամենախոշոր ցուցահանդեսներից մեկն է և 2001 թվականից սկսած անցկացվում է երկու տարին մեկ անգամ: Նշենք, որ Ադրբեջանի Պաշտպանական արդյունաբերության նախարարությունը տեղական ռազմական արտադրանքը ներկայացրել է ավելի քան 40 միջազգային ցուցահանդեսներում:  


Create Account



Log In Your Account