May 15 2019 17:17
Banovsha Shahaliyeva
Views: 88

Ադրբեջանը մասնակցում է Բելառուսի մայրաքաղաքում մեկնարկած՝ MILEX-2019 սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային ցուցահանդեսին: Կազմակերպիչները նշում են, որ գերմանա-ֆաշիստական զավթիչներից Բելառուսի ազատագրման 75-ամյակի տոնակատարության տարելիցին նվիրված ցուցահանդեսը կնպաստի՝ զենքի մշակողների միջև փորձի փոխանակմանը և կազդարարի համատեղ նախագծերի մեկնարկը:

«Միջազգային ցուցահանդեսը իրավմամբ համարվում է յուրահատուկ հարթակ, որը նպաստում է սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի ստեղծման ու արդիականացման ոլորտում նորարարության և ներդրումային գործունեության բարձրացմանը, առաջատար տեխնոլոգիաների ներդրմանը: Բելառուսական հողի վրա անցկացվող լայնածավալ սպառազինությունների տեսչական ստուգումը ավանդաբար ներգրավում է ռազմական նշանակության արտադրանքի՝ առաջատար տեղական և համաշխարհային արտադրողների ուշադրությունը»,-ասել է ԲԵլառուսի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Օլեգ Բելոկոնեվը:

MILEX-19-ը անցկացվում է գերմանա-ֆաշիստական զավթիչներից Բելառուսի ազատագրման 75-ամյակի տոնակատարության տարելիցին, դրա համար էլ կազմակերպիչները ներկայացրել են վառ թեմատիկ շոու, որը կծավալվի գետնի վրա և օդում:


Create Account



Log In Your Account