Apr 07 2021 10:47
Banovsha Shahaliyeva
Views: 36
Այս տարի նավթագազային հատվածի շնորհիվ, Ադրբեջանի տնտեսության աճի տեմպերը կկազմեն մոտ 3,5 տոկոս: Նման կանխատեսում է հրապարակել է Moody`s գործակալությունը: Մոտակա 2-3 տարիներին, ըստ գնահատումների, Ադրբեջանում ՀՆԱ-ի աճի միջին տեմպը կլինի 3 տոկոսի մակարդակում: Այս աճը կապահովի կայուն ներդրումներ նավթգազային ոլորտում: Դրանց թվում գործակալությունը նշում է «Ազերի-Չըրագ-Գյունեշլի», «Ղարաբաղ» և «Ափշերոն» հանքավայրերը: Ընկերության զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի Կենտրոնական բանկը բարձրացրել է արտարժույթի փոխարժեքի կառավարման արդյունավետությունը: Հայտարարության մեջ ասված է, որ չնայած COVID-19 համավարակի բացասական ազդեցությանը, Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի ակտիվները կշարունակեն աճել առաջիկա մի քանի տարիների ընթացքում: Moody`s-ը բարելավել է նաև Ադրբեջանի վարկանիշների կանխատեսումը` «կայունից» դարձնել դրական:

Create Account



Log In Your Account