Aug 03 2020 17:07
Banovsha Shahaliyeva
Views: 40

Բելառուս ուղարկվել է ադրբեջանական նավթի հերթական խմբաքանակը, որը նախատեսված է «Բելնավթախիմ» կոնցեռնի համար: Ադրբեջանի Պետնավթընկերությունից հայտնել են, որ 85 հազար տոննա նավթով բեռնված լցանավը արդեն լքել է Վրաստանի Սուպսա նավահանգիստը: Ակնկալվում է, որ օգոստոսի 4-5-ին ադրբեջանական բեռը կհասնի Ուկրաինայի «Յուժնի» նավահանգիստ: Ադրբեջանական նավթը «Օդեսսա-Բրոդի» նավթատար խողովակաշարի միջոցով կփոխադրվի «Մոզիրսկիի» նավթավերամշակման գործարան: 

 «Այս տարի բելառուսական կողմի խնդրանքով մենք վերականգնել ենք նավթի մատակարարումները «Բելնաֆթախիմի» ձեռնարկություններ:  Դրանք արդեն պարբերաբար բնույթ են կրում: Մենք պատրաստ ենք անհրաժեշտ ծավալով նավթ մատակարարել այդ երկիր»,-ասել է SOCAR-ի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը:

Ընթացիկ տարվա մարտ-ապրիլին SOCAR-ը  «Բելնավթախիմ» կոնցեռնին մատակարարել է 335 հազար տոննա ընդհանուր ծավալով նավթի 4 խմբաքանակ:

 


Create Account



Log In Your Account