Jul 22 2020 17:32
Banovsha Shahaliyeva
Views: 317

Ադրբեջանի Պետական ​​նավթային ընկերությունը SOCAR-ը բրիտանական BP-ի հետ պլանավորվում է համատեղ նավթաքիմիական ձեռնարկություն ստեղծել: Թուրքիայի Մրցակցային խորհրդի կողմից թույլտվություն է  տրվել ձեռնարկություն ստեղծելու, որը կգործի երկրի նավթաքիմիական ոլորտում և կվերահսկվի այդ ընկերությունների կողմից: Նախագիծը նախատեսում է՝ Ալիաղայի շրջանում «Մերկուրի» նավթաքիմիական համալիրի կառուցում՝ մաքրված տերեֆթալի թթվի, պարակսիլոնի և բենզոլի արտադրության համար:

«Մենք հաշվարկեցինք, որ այնտեղ  շուրջ 400 միլիոնի օգուտ կա`  որպեսզի գործարան կառուցել մեր գործող STAR գործարանի անմիջական հարևանությամբ, օգտագործելով ընդհանուր ենթակառուցվածք, ընդհանուր խողովակներ, ընդհանուր հաղորդակցություններ: Դրա համար էլ մենք նախատեսում ենք համատեղ ֆինանսական որոշում կայացնել: Երևի այն կընդունվի հաջորդ տարվա սկզբին: Այս հարցը վերջերս է հետաձգվել: Մենք նախատեսել էինք այն ընդունել այս տարի: Հետաձգվել է տնտեսական ճգնաժամի պատճառով, որն այժմ բռնկվել է համավարակի հետ կապված: Սկզբունքորեն, բոլոր ընկերություններն այժմ հետաձգում են իրենց նախագծերը: Այնպես որ, սա նորմալ պրակտիկա է: Եվ եթե որոշումը կայացվի հաջորդ տարի, հաջորդ տարվա սկզբին, ապա, սկզբունքորեն շինարարությունն արդեն կարող է սկսվել հաջորդ տարվա վերջին»,-ասել է  SOCAR-ի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը:

Նոր գործարանը կկառուցվի՝ Petkim նավթաքիմիական համալիրի և STAR նավթավերամշակման գործարանի հարևանությամբ: Իբրահիմ Ահմեդովի խոսքով, այս գործարանների կողքին նոր համալիրի կառուցումը հնարավորություն կտա՝ տնտեսել հումքի տեղափոխման հարցոմ, ինչը ձեռնտու է նաև Թուրքիայի համար: SOCAR-ը և BP-ն 2018 թվականին ստորագրել են պայմանագրային սկզբունքներ՝ Թուրքիայում համաշխարհային մասշտաբով նավթաքիմիական համալիրի կառուցման պլանները գնահատելու և կառավարման համար: Ծրագրի արժեքը գնահատվում է 1 միլիարդ 800 միլիոն դոլար: Ծրագրում կողմերի մասնաբաժինը հավասար է (50/50):


Create Account



Log In Your Account