Mar 19 2020 16:50
Banovsha Shahaliyeva
Views: 361

Անկախության տարիներին Ադրբեջանում հետախուզված առաջին նավթային հանքավայրը` «Ղարաբաղ»-ը մեծ նշանակություն ունի ինչպես նավթային արդյունաբերության, այնպես էլ երկրի տնտեսության համար: Էներգետիկայի հարցերով  փորձագետ և տեխնիկական գիտությունների թեկնածու Էմին Ախունդզադեն CBC հեռուտաալիքին տված հարցազրույցում ասել է, որ նոր հանքավայրի հատախուզումը զգալիորեն կբարձրացնի՝ Ադրբեջանի նավթի արդյունահանումը և նավթի եկամուտները:

«Նախնական գնահատումներով՝ այս հանքավայրում առկա են ավելի քան 60 միլիոն տոննա նավթի պաշարներ, կամ  շուրջ 440 միլիոն բարել նավթ: Համեմատության համար ասենք, որ դա 60 տոկոսով ավել է՝ Ադրբեջանի տարեկան նավթի արդյունահանումից և 600 անգամ ավել՝  նավթի օրական արդյունահանումից»,-ասել է Էմին Ախունդզադեն:

Փորձագետը նշում է, որ «Ղարաբաղ» հանքավայրից  նախատեսվում է նաև բնական գազ արդյունահանել: Սա նաև կնպաստի՝ ապագայում բնական գազի արտահանումից Ադրբեջանի եկամուտների աճին:

Նշենք, որ SOCAR-ը և Norwegian Equinor ընկերությունը հաստատել են՝ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում՝ Բաքվից 120 կմ արևելքում «Ղարաբաղ» հանքավայրի հետախուզումը: Այդ հանքավայրում՝ գնահատման հորատանցքի հորատումը սկսվել է 2019 թվականի դեկտեմբերի 23-ին:


Create Account



Log In Your Account