Dec 04 2019 11:30
Banovsha Shahaliyeva
Views: 49

Ընթացիկ տարվա նոյեմբերին SOCAR Թուրքիան ավարտել է Ալիաղա թերակղզում բոլոր ձեռնարկությունների ինտեգրման գործընթացը: Կառավարման միասնական կենտրոնի ներդրման հարցը դարձել է մեդիա տուրի հիմնական թեման, որը Ադրբեջանի Պետնավթընկերության դուստր ընկերության կողմից կազմակերպվել է ադրբեջանական հեռուստաընկերությունների համար:  

«Մենք ձեռնարկությունների ինտեգրման վրա աշխատել ենք շուրջ 1 տարի: Այսօր մենք կարող ենք տեսնել մեր աշխատանքի արդյունքները: Մեր ձեռնարկությունների մասնակցությամբ ծրագրվում է իրականացնել շուրջ 100 ծրագիր: Դրանց մի մասն արդեն իրականացվել է և արդեն կան տեսանելի արդյունքներ»,-ասել է SOCAR TURKEY-ի բաժնի ղեկավար Անար Մամեդովը:  

Petkim նավթաքիմիական համալիրը Ադրբեջանի Պետական նավթային ընկերության կողմից Ալիաղա թերակղզում ներդրում կատարված առաջին ձեռնարկությունն է: SOCAR-ը այդ ձեռնարկության վերահսկիչ փաթեթը ձեռք է բերել  2008 թվականին: Կատարված ներդրումները թույլ տվեցին բարձրացնել արտադրության արդյունավետությունը: Այսօր Petkim-ը բավարարում է Թուրքիայի նավթաքիմիական արտադրանքի պահանջարկի 20 տոկոսը: 2008 թվականի հոկտեմբերին SOCAR-ը ձեռք բերեց նաև Star նավթավերամշակման գործարանը:

«STAR նավթավերամշակման գործարանը, ինչպես նշեց նաև Անար Մամեդովը, հումք է արտադրում Petkim նավթաքիմիական համալիրի համար: Ձեռնարկության մնացած արտադրանքը իրացվում է Թուրքիայի ներքին շուկայում, ինչը նպաստում է ներկրման ծավալների նվազեցմանը: Ձեռնարկությունում կատարված ընդհանուր ներդրումները կազմել են 6,3 միլիարդ դոլար: Մինչև 2021 թվականը կներդրվի լրացուցիչ 600 մլն դոլար»,-նշել է SOCAR TURKEY-ի բաժնի ղեկավար Մեսութ Իլթերը:   

Ճեպազրույցի ավարտից հետո ադրբեջանական հեռուստաընկերությունների ներկայացուցիչների համար էքսկուրսիա է կազմակերպվել դեպի SOCAR-ի ձեռնարկություններ: Star նավթավերամշակման գործարանը կառուցվել է Petkim նավթաքիմիական համալիրի տարածքում: Դա թույլ է տվել նվազեցնել նախագծի ինքնարժեքը:  Բացի այդ, Թուրքիայի Ալիաղա թերակղզում SOCAR-ին է պատկանում Petlim կոնտեյներային նավահանգիստը և նավթալցման տերմինալը: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի Պետական նավթային ընկերությունը Թուրքիայում ներդրել է շուրջ 10 միլիարդ դոլար:  

 


Create Account



Log In Your Account