Jul 09 2020 18:03
Gulyaz Shirinova
Views: 324

Ադրբեջանի Պետնավթընկերության դուստր ընկերությունը` SOCAR –Turkey-ն առաջատար է դարձել ապրանք արտահանող ընկերությունների ցանկում: «Արտահանման աստղեր-2019» մրցույթի «Հանքային վառելիք» անվանակարգում առաջին տեղը գրավել է SOCAR Dagitim-ը, իսկ երկրորդ տեղը՝ STAR Rafineri-ն:  Ինչպես ընդգծել է SOCAR-ի պաշտոնական ներկայացուցիչը, կորոնավիրուսի համավարակի պայմաններում SOCAR Polimer-ը Ադրբեջանում և Թուրքիայում սկսեց զբաղվել սպիրտի և դիմակների արտադրությամբ: 

«Ապագայում մենք պլանավորում ենք խորացնել նավթաքիմիական արտադրանքի վերամշակման գործընթացըԱյսինքն, զբաղվել ոչ միայն ռեֆորմատի՝ քիմիական արտադրանքի բազային տեսակի արտադրությամբ և արտահանմամբորը մենք ներկայումս  արտահանում ենք STAR նավթավերամշակման գործարանիցայլև զբաղվել ավելի բարդ արտադրանքի արտահանությամբ: Դրա համար պետք է լրացուցիչ գործարան կառուցվի: Այս հարցը ներկայումս  քննարկվում է BP ընկերության  հետ: Մյուս կողմից, SOCAR TURKEY- ը փոխել է իր արտադրանքի պրոֆիլը, ինչպես SOCAR-ը դա արել է  Ադրբեջանում` կորոնավիրուսային պանդեմիայի հետ կապված»,-ասել է SOCAR-ի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը:

Բացի դրանից, չնայած համավարակի պատճառով աշխարհում ստեղծված բարդ իրավիճակին՝ SOCAR Turkey-ն շարունակում է իր գործունեությունը անընդհատ ցիկլով: Միայն անցյալ տարվա ընթացքում՝  Petkim նավթավերամշակման գործարանի դուստր ընկերություններ՝ STAR և SOCAR Distribution ընկերությունների արտահանումը ընդհանուր առմամբ կազմել է ավելի քան 3 միլիարդ դոլար: Ներկայումս SOCAR Turkiye Enerji-ին է պատկանում Թուրքիայի Petkim Petrokimya Holding նավթաքիմիական համալիրի բաժնետոմսերի գլխավոր փաթեթը՝ 51 տոկոսը: Ընկերությունը Թուրքիայում կառուցել է նաև STAR նավթավերամշակման գործարան,   կոնտեյներային տերմինալ և էլեկտրակայան, բացի դրանից զբաղվում է  նաև ներքին շուկաներ  գազի մատակարարմամբ:


Create Account



Log In Your Account