May 22 2019 13:48
Banovsha Shahaliyeva
Views: 22

Ադրբեջանի Պետնավթընկերությունը մինչ այսօր Թուրքիայում իրականացվող նախագծերում 15 միլիարդ դոլարի ներդրումներ է կատարել: Այս մասին հայտնել է “Star” Նավթավերամշակման գործարանի տնօրեն Մեսութ Իլթերը: Նա նշել է, որ SOCAR-ը կշարունակի ավելացնել Թուրքիայում ներդրումները, առաջին փուլում դա կհասնի մինչև 19,5 միլիարդ դոլարի: 

«Մենք լիովին վստահում ենք  Թուրքիայի տնտեսությանը: Մենք խոսում ենք  երկարաժամկետ ներդրումների մասին, որոնք  SOCAR-ը կատարում է Թուրքիայում»,-ասել է  «STAR» նավթավերամշակման գործարանի տնօրեն  Մեսութ Իլթերը:

Մեսութ Իլթերն ընդգծել է,  որ SOCAR-ի կողմից Թուրքիայի Ալիաղա մարզում կառուցված “Star” նավթավերամշակման գործարանը մինչև տարեվերջ շուրջ 8 միլիոն տոննա հում նյութ կվերամշակի: Նրա խոսքով, գործարանում հաջողությամբ իրականացվել է փորձարկման փուլը: Գործարանը կարճ ժամանակահատվածում կգործի ողջ հզորությամբ:  

«“Star” նավթավերամշակման գործարանի շահագործման հանձնվելը՝  նոր նավթաքիմիական գործարանի բացման համար ներդրումներ կատարելու հնարավորություն է ընձեռնել:   “Star” նավթավերամշակման գործարանում տարեկան շուրջ 1 միլիոն տոննա ռեֆորմատ կարտադրվի, որը շատ կարևոր հումք է հանդիսանում նավթաքիմիայի ոլորտում, ինչը իր հերթին կբավարարի Թուրքիայի տարեցտարի ավելացող պահանջարկը»,-ասել է  «PETKIM»-ի գործադիր տնօրեն  Անար Մամեդովը:  

Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին BP և  “SOCAR Turkey-ի միջև Թուրքիայում համաշխարհային մակարդակի նավթաքիմիական համալիրի կառուցման մասին համատեղ պլանների գնահատման շուրջ նախագծային սկզբունքների մասին համաձայնագիր է ստորագրվել: Նախագծի արժեքը կկազմի 1,8 միլիարդ դոլար: Նոր գործարանը ծրագրվում է  շահագործման հանձնել 2023 թվականին:


Create Account



Log In Your Account