Jul 15 2019 12:37
Banovsha Shahaliyeva
Views: 29

«Ագրոլիզինգ» բաց բաժնետիրական ընկերությունը Ադրբեջանի Պետնավթընկերությունից՝ SOCAR- ից 10,5 մլն մանաթի  կարբամիդի պարարտանյութեր կգնի:  Նշենք, որ կարբամիդի գործարանը շահագործման է հանձնվել  2019 թվականի հունվարի 16-ին: Ընկերությունը ներառում է երեք արտադրամասեր` ամոնիակի, կարբամիդի և  կարբամիդային   հատիկների արտադրությունը: 

«Գործարանի  օրական  արտադրական հզորությունը կկազմի  1,2 հազար տոննա ամոնիակ և 2 հազար տոննա կարբամիդ: Նկատի առնելով գործարանի տարեկան՝  650-660 հազար տոննա հզորությունը, արտահանման կուղղվի 500 հազար տոննա պատրաստի արտադրանք: Մոտ ապագայում գործարանում նախատեսված է երկաթգծի  կառուցումը:  Փորձարկման ռեժիմով տվյալ ուղղությամբ արտադրանքի մի մասն արդեն  ուղարկվել է Թուրքիա»,-ասել է SOCAR CARBAMIDE գործարանի գլխավոր տնօրեն Խայալ Ջաֆարովը:

Ակնկալվում է, որ  գործարանի՝ կարբամիդի արտահանումից ստացած  տարեկան եկամուտը  կկազմի  160 մլն դոլար:   Արտահանման հիմնական շուկաներ են հանդիսանում  Թուրքիան,  Սևծովյան տարածաշրջանի և Միջերկրածովյան երկրները:

 

 


Create Account



Log In Your Account