Aug 16 2019 11:22
Gulyaz Shirinova
Views: 35

SOCAR Energy Georgia ընկերությունը  մտադիր է մինչև ընթացիկ տարվա վերջը շահագործման հանձնել՝ Վրաստանի Թերժոլի շրջանում կառուցվող բազմաֆունկցիոնալ ավտոլիցքավորման համալիրը: Այս մասին   СВС հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Մահիր Մամեդովը: Նրա խոսքով, շինարարական աշխատանքները ընթանում են ըստ ժամանակացույցի: Ավելի վաղ հաղորդվել էր, որ համալիրը կտեղակայվի Թբիլիսի-Բաթումի ավտոմայրուղու վրա:   Բենզինի և գազի լցակայաններից բացի այս համալիրում կկառուցվեն նաև  առևտրի կենտրոն, սննդի օբյեկտներ և ավտոմեքենաների համար կանգառ: Նշենք,  որ SOCAR Energy Georgia-ն Ադրբեջանի Պետնավթընկերության դուստր  ընկերությունն է:

«Մենք մշտապես մասնակցում և հաղթում ենք ճանապարհների կառուցման համար հայտարարված մրցույթները: Հիմնականում դրանք ձգվում են ողջ երկրի տարածքով՝ մի սահմանից դեպի մյուսը, թուրքական սահմանից մինչև Ադրբեջանի հետ սահման, Կարմիր կամրջից մինչև Սարփի: Մենք երկու նման համալիր ունենք տվյալ մայրուղու վրա: Երրորդ համալիրը կկառուցվի Թերժոլի շրջանում: Կարծում եմ, որ շինարարական աշխատանքները կավարտենք մինչև տարեվերջ»,-ասել է   SOCAR energy georgia-ի գլխավոր տնօրեն  Մահիր Մամեդովը:


Create Account



Log In Your Account