Jun 13 2020 15:26
Gulyaz Shirinova
Views: 319

Ադրբեջանի Պետնավթընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաևի նախագահությամբ՝ առողջապահության, աշխատանքի անվտանգության ու շրջակա միջավայրի պաշտպանության և որակի կառավարման համակարգի կազմակերպմանը նվիրված առցանց խորհրդակցություն է  անցկացվել: Ռովնագ Աբդուլլաևը խոսել է կորպորատիվ կառավարման համակարգում իրականացվող բարեփոխումների մասին՝ ընդգծելով, որ SOCAR-ում միջազգային նավթային և գազային ընկերությունների լավագույն փորձի կիրառումը, արտադրության մեջ մարդկային կորուստների կանխարգելումը և աշխատանքի պաշտպանության  առավելագույն մակարդակի ուժեղացումը ամենակարևոր խնդիրն է բոլոր ժամանակների համար: COVID-19 համավարակի ժամանակահատվածում  աշխատակազմի առողջությունն ու անվտանգությունը պաշտպանելը, ինչպես նաև համավարակի հետևանքով ստեղծված համաշխարհային տնտեսական անկման ֆոնին՝ գործունեության արդյունավետության բարձրացման նման մարտահրավերները ավելի են արդիականցնում ընկերությունում արմատական բարեփոխումների անհրաժեշտությունը:  SOCAR- ի փոխնախագահ Յաշար Լաթիֆովն ասել է, որ մշակվել են  HSE և որակի վերաբերյալ կորպորատիվ քաղաքականության փաստաթուղթ և ստանդարտներ: Հիմնական նպատակն է՝ ընկերության բոլոր ձեռնարկություններում և կառուցվածքային ստորաբաժանումներում ստեղծել առողջ, անվտանգ աշխատանքային միջավայր, աշխատանքային անվտանգության ապահովումը՝ որպես արտադրության անհրաժեշտության բարձրագույն գերակայություն: Որպես նավթ և գազ արտադրողների միջազգային ասոցիացիայի անդամ, SOCAR-ը սկսել  ՝ իր գործողություններում լայնորեն կիրառել՝  ազդեցիկ միջազգային կազմակերպության կողմից ընդունված ընդհանուր ստանդարտներն ու առաջարկությունները:
  Առցանց խորհրդակցությանը  մասնակցել են՝ վարչությունների և ձեռնարկությունների շուրջ 200 ղեկավարներ, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք: Խորհրդակցության  ավարտին SOCAR-ի նախագահ Ռ.Աբդուլլաևը ստորագրել է՝ HSE-ի և որակի քաղաքականության վերաբերյալ փաստաթղթերը:


Create Account



Log In Your Account