May 08 2021 15:47
Gulyaz Shirinova
Views: 232
Ադրբեջանի Պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ն ամփոփել է կադրերի, ռեժիմի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության 10-ամյա գործունեության արդյունքները: Այս կապակցությամբ անցկացվել է առցանց խորհրդաժողով 32 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկման ընթացքում SOCAR-ի կադրերի, ռեժիմի և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցով փոխնախագահ Խալիգ Մամեդովը խոսել է՝ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում ընկերության կողմից անցկացված բարեփոխումների մասին: «Այսօր SOCAR-ը ամբողջովին ինտեգրված նավթագազային ընկերություն է և արժանի տեղ է գրավում միջազգային էներգետիկ ընկերությունների շարքում: Հենվելով նավթի առաջատար կոնսորցիումների փորձի վրա՝ վարչությունը համալրված է աշխարհի առաջատար համալսարաններում վերապատրաստված տեղական մասնագետներով, որոնցից շատերն ունեն գործընկեր անդրազգային ընկերություններում աշխատելու փորձ: Կադրերի վարչությունը հատուկ ուշադրություն է դարձնում գործընթացների կառավարման արդյունավետության և թափանցիկության բարձրացմանը»,- ասել է Խալիգ Մամեդովը:

Create Account



Log In Your Account