Jan 18 2020 12:16
Banovsha Shahaliyeva
Views: 36

1990 թվականի հունվարի 20-ին 102 նավեր փակեցին Բաքվի ծովախորշ տանող ճանապարհը՝ որպեսզի խորհրդային նավերը չկարողանան մոտենալ քաղաքին: Ծովային կայարանի մոտ կանգնած «Սաբիթ Օրուջև» նավում ստեղծվել էր շտաբ, որտեղ հավաքվել էր 7 հոգուց բաղկացած խորհուրդ: Հենց այդ կապիտանների արիության շնորհիվ ողջ աշխարհը տեղեկացավ 1990 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Ադրբեջանում տեղի ունեցած արյունոտ իրադարձությունների մասին: 

«Մենք բոլորս հավաքվեցինք Բաքվի ծովախորշում: 102 նավ էր: Մենք տեղեկացանք, որ խորհրդային բանակի զինվորները այդ գիշեր սպանված ադրբեջանցիների դիակները հավաքում է նավերից մեկում: Մենք հասկացանք նրանց մտադրությունը: Մենք չէինք կարող թույլ տալ, որպեսզի ազատության համար պայքարի ելած մարդկանց՝ կանանց, երեխաների, ծերերի դիակները նետեն ծովը: Մենք կարողացանք կանխել այդ սարսափելի հանցանքը»,-ասել է նավի կապիտան Քերեմ Մամեդովը: 

Կապիտանների խորհուրդն ընդունեց որոշում, որը կարող էր նրանց համար կյանք արժենալ: Հունվարի 20-ի առավոտյան ժամերից մինչև հունվարի 21-ի ուշ գիշեր նավերը անդադար SOS ազդանշան էին ուղարկում՝ համաշխարհային հանրությանը տեղեկացնելով խաղաղ բնակչության ջարդերի մասին: 

«Երբ սկսվեցին այդ իրադարձությունները, 7 նավերի կապիտաններ, այդ թվում՝ և ես, ընդունեցինք նման որոշում: Մենք չէինք կարող հանգիստ նստել, երբ մեր ժողովուրդը հայտնվել էր նման ծանր վիճակում, երբ փողոցում գնդակահարում էին անզեն մարդկանց: SOS ազդանշան էինք ուղարկում, հույս ունենալով, որ հարևան երկրներից որևէ մեկը կլսի մեզ և աշխարհը կտեղեկանա այստեղ տեղի ունեցող իրադարձությունների մասին: Եւ դա տեղի ունեցավ»,-ասել է նավի կապիտան Քերեմ Մամեդովը: 

Նավերի ուղարկած SOS ազդանշանի, ադրբեջաներեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ուղարկված հաղորդագրությունների շնորհիվ ողջ աշխարհը տեղեկացավ Բաքվում տեղի ունեցած ողբերգության մասին: Առաջինը արձագանքեցին Կալինինգրադից, Սև և Բալթիկ ծովերից: Նավաստիները կարողացան իրենց արտասահմանցի գործընկերների միջոցով ճեղքել տեղեկատվական բլոկադան և տեղի ունեցածի մասին պատմել աշխարհի ավելի քան 50 երկրներին:  


Create Account



Log In Your Account