Mar 20 2020 16:11
Gulyaz Shirinova
Views: 428

Կորոնավիրուսի դեմ պայքարը շարունակվում է: Ամեն օր աշխարհում հայտնաբերվում են հիվանդության նոր դեպքեր: COVID-19-ի տարածումը կանխելու համար շատ երկրներում կարանտինի ռեժիմը  կիրառվում է մի շարք սահմանափակումներով: Անցած օրվա ընթացքում աշխարհում վարակվածության հաստատված դեպքերի թիվը աճել է ավելի քան 23 հազարով, իսկ մահացությունների թիվը՝ անցնում է  9 հազարը:

Այս պահի դրությամբ Իտալիան առաջին տեղում է վարակակիրների քանակի առումով: Վիճակագրության համաձայն՝ այս երկրում մահացությունների թիվը ավելի մեծ է, քան Ուհանում, որը մի քանի ամիս առաջ վիրուսի տարածման էպիկենտրոնն էր: Մահացությունը Իտալիայում կազմում է 8,3%, այն դեպքում, երբ Չինաստանում այն ​​չի բարձրացել 1,4%-ից:

Վարակվածների թվովով Իտալիայից հետո երկրորդը Իրանն է: Վարակվել է ավելի քան 18 հազար մարդ, որից 1,284-ը մահացել է: Միացյալ Նահանգներում 12 ժամից պակաս ժամանակահատվածում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ևս 3000 դեպք: Ներկայումս Միացյալ Նահանգներում գրանցված է ավելի քան 13 հազար հիվանդ:  Ադրբեջանում այս պահի դրությամբ  համաճարակային իրավիճակ չի դիտարկվում ՝ կապված կորոնավիրուսի հետ, որը մտահոգել է ամբողջ աշխարհին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության  հետ սերտ համագործակցության արդյունքում՝ կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկվում կորոնավիրուսի դեմ պայքարում: Երկրում վարակվածների թիվը հասել է 44 մարդու, որոնցից 10-ը ամբողջությամբ բուժվել է: Վարակվածները բուժում են անցնում հանրապետության հիվանդանոցներում:

Երկիրը, որտեղ հայտնվել է կորոնավիրուսը` Չինաստանը, արդեն ապացուցել է, որ այդ աղետը կարելի է հաղթահարել: Բուժվածների թիվն աճում է:

Ադրբեջանում ախտահանում է  իրականացվում  բնակելի շենքերում, պետական հիմնարկներում, ձեռնարկություններում, տրանսպորտային միջոցներում, ստորգետնյա ու վերգետնյա անցումներում:

Հիգիենայի պարզ կանոններին հետևելը կօգնի ձեզ և ձեր մեձավորներին՝ իր ավանդը ներդնել պանդեմիայի դեմ պայքարում:

Մի զբաղվեք ինքնաբուժմամբ: Մրսածության  դեպքում դիմեք բժշկի: Ադրբեջանում գործում է 1542 թեժ գիծը: Ադրբեջանի նախագահի հրամանագրով ստեղծվել է՝ Կորոնավիրուսի դեմ պայքարի աջակցության հիմնադրամ, որը կոչված է՝  այդ հիվանդությամբ վարակվելու դեպքերը կանխելու համար կանխարգելիչ և պրոֆիլակտիկ միջոցներն ուժեղացնելուն:

Մի տարածեք կասկածելի աղբյուրներից ստացված տեղեկությունները: Հիշեք, որ խուճապը կարող է ավելի վտանգավոր լինել, քան ցանկացած վիրուս:

Դարերի ընթացքում մարդկությունն  առնչվել է դժվարին  փորձությունների հետ. քաղց, պատերազմ, ժանտախտ: Բայց մարդիկ միշտ գտել են՝ իրենց կյանքի, իրենց երկրի, մերձավորների համար պայքարելու միջոցը:

«Մենք բոլորս անհանգստացած ենք COVID-19 կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած իրավիճակից: Ես գիտեմ, որ շատերը հուզված են, անհանգստացած  և չգիտեն ինչ անել: Սա բոլորովին նորմալ է: Մենք ընդհարվել ենք բժշկական խնդրի հետ, որը նման չէմեր կյանքի ընթացքում տեղի ունեցած որևէ այլ բանին: Այդուհանդերձ,  վիրուսը տարածվում է, վտանգն աճում է, և մեր առողջապահական համակարգերը, տնտեսությունն ու առօրյա կյանքը լուրջ փորձարկումների են ենթարկվում: Մենք բոլորս միասին հայտնվել ենք այս իրավիճակում և միասին էլ կհաղթահարնենք այս ամենը»,-ասել է  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:

Մարդը էվոլյուցիայի գագաթնակետն է: Միայն նա կարող  է փրկել աշխարհը: Տեխնոլոգիական առաջընթացը, գիտական հայտնագործությունները, ժամանակակից կյանքի հայտնվելը, որպես ամբողջություն, մարդկային ուժի և կարողությունների, մարդկային ոգու և քաջության արդյունքն է: Խուճապը և հուսահատությունը երբեք առաջ չեն շարժվել: Ինքնավստահությունը և կյանքի ու արդարության համար պայքարը առաջընթացի հիմնական շարժիչներն են: Վիրուսից չպետք է վախենալ, պետք է պայքարել նրա դեմ: Պայքարել համատեղ ջանքերով և հիշել այն մասին, որ մենք բոլորս հանդիսանում ենք նույն մոլորակի քաղաքացիներ:

 


Create Account



Log In Your Account