Oct 13 2021 14:24
Banovsha Shahaliyeva
Views: 89
Չինաստանի Բենբու քաղաքում մեկնարկել է Taihu համաշխարհային մշակութային ֆորումի 6-րդ ամենամյա համաժողովը: Ֆորումի այս տարվա կարգախոսն է՝ «Քաղաքակրթությունների փոխադարձ ուսումնասիրություն. մարդկության համար համատեղ ապագայի կառուցում»: Ադրբեջանը ֆորումին մասնակցում է «Պատվավոր հյուր երկրի» կարգավիճակում, ինչը Ֆորումի պատմության մեջ առաջին նման դեպքն է: Բացի այդ, Ֆորումի կազմակերպիչների շարքում է Հեյդար Ալիևի Հիմնադրամը: Ադրբեջանի նախագահի օգնական Անար Ալեքպերովը բացման արարողությանը ներկայացրել է նախագահ Իլհամ Ալիևի՝ Taihu համաշխարհային մշակութային ֆորումի 6-րդ ամենամյա համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձը: Ուղերձում նշվում է, որ Չինաստանի հովանու ներքո անցկացվող այս միջազգային միջոցառման հեղինակությունը տարեցտարի աճում է և Taihu ֆորումը նշանակալի ներդրում ունի միջմշակութային երկխոսության մեջ` համախմբելով աշխարհի հայտնի քաղաքական գործիչների, գիտնականների և ստեղծարար մտավորականների: Ադրբեջանում պետականքաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկն էլ մուլտիկուլտուրալիզմն է: «Մուլտիկուլտուրալիզմը մեր ժողովրդի կյանքն ու ապրելակերպն արտացոլող կարևոր արժեքներից է», - ասել է նախագահ Իլհամ Ալիևը: Նշենք, որ համաշխարհային մշակութային ֆորումի շրջանակներում բացվել է «Պատուհան դեպի ադրբեջանական մշակույթ» ազգային տաղավարը: Այցելուները կկարողանան մանրամասն տեղեկություններ ստանալ Ադրբեջանի պատմության, մշակույթի և ժամանակակից կյանքի մասին:

Create Account



Log In Your Account