Jun 14 2018 14:58
Banovsha Shahaliyeva
Views: 17

Անդրանատոլիական գազատարը ԹԱՓ նախագծի հետ համատեղ կընդլայնի Ադրբեջանի ներկայությունը գազի  եվրոպական շուկայում:  Նման կարծիքին է էներգետիկ պաշարների և  անվտանգության հարցերով փորձագետ Սլավոմիր Ռաշևսկին: Փորձագետը համարում է նաև, որ ԹԱՆԱՓ-ն ամրապնդում է Ադրբեջանի Պետնավթընկերության ՍՈՔԱՐ-ի դիրքերը՝ Թուրքիայի էներգետիկ հատվածում: Հիշեցնենք, որ  ԹԱՆԱՓ նախագծի բացման արարողությունը  կայացել է հունիսի 12-ին: Անդրանատոլիական գազատարը հանդիսանում է  «Հարավային գազային միջանցք»-ի մի մասը, և ենթադրում է ադրբեջանական գազի Թուրքիա, այնտեղից էլ Եվրոպա փոխադրումը:

«Ես կարծում եմ, որ ԹԱՆԱՓ-ի գործարկումը կարևոր տնտեսական և քաղաքական ուղենիշ է Ադրբեջանի համար: Դա մեծ դեր է խաղում նաև Ադրբեջանի՝ Թուրքիայի և Եվրոպայի հետ հարաբերություններում:  Առաջինը՝ նոր գազատար խողովակաշարն ընդլայնում է Ադրբեջանի բնական գազի արտահանման  հնարավորությունները: ԹԱՆԱՓ-ն ամրապնդում է ՍՈՔԱՐ-ի դիրքերը Թուրքիայի  էներգետիկ հատվածում, մոտ 20 միլիարդ դոլարի ներդրումներ, դրանով հանդերձ օգնում է ավելացնել և դիվերսիֆիկացնել բնական գազի մատակարարումները: Երկրորդը՝ ԹԱՆԱՓ-ը՝ ավարտական փուլում գտնվող Անդրադրիատիկ գազատարի հետ համատեղ ընդլայնում է Ադրբեջանի  առկայությունը գազի Եվրոպական շուկայում: Երրորդը՝ դա շուրջ 1850 կմ երկարությամբ մեծ ձեռնարկություն է:   Անդրանատոլիական գազատարի շինարարությունն ավարտվել է ժամկետից շուտ և հանդիսանում է երեք  գործընկերների՝ ՍՈՔԱՐ-ի, ԲՈԹԱՇ-ի և ԲՓ-իի մեծ նվաճումը»,-ասել է էներգետիկայի ու պաշարների անվտանգության հարցով փորձագետ   Սլավոմիր Ռաշևսկին: 

Աշարհաքաղաքական ոլորտի ռուսաստանցի փորձագետ Անդրեյ Իվանովի  կարծիքով, Անդրանատոլիական գազատարը կարող է  հետագայում ավելացնել Ադրբեջանի՝ բնական գազի արտահանումից ստացած եկամուտները:

«ԹԱՆԱՓ-ի գործարկումը, նախագծի շինարարության ավարտն   իհարկե, մեծ հաղթանակ է Ադրբեջանի համար: Նախնական փուլում ծրագրվում է տարեկան մինչև 16 միլիարդ խմ բնական  գազ մատակարարել: Շուկայական գների դեպքում դա Ադրբեջանին տարեկան մինչև 8 միլիարդ դոլարի եկամուտ կբերի: Իհարկե, գազատարը չափազանց կարևոր է նաև Թուրքիայի համար,  որովհետև  դրա հաշվին նա կարող է ապահովել իր գազի պահանջարկը: Այս նախագիծը շատ կարևոր է նաև  Եվրոպայի համար, քանի որ Եվրոպան գազի խիստ պահանջարկ ունի, և նա էներգետիկ պաշարներ ստանալու լրացուցիչ հնարավորություններ է ստանում»,-ասել է աշխարհաքաղաքականության ոլորտի  ռուսաստանցի փորձագետ Անդրեյ Իվանովը:

Նշենք, որ ԹԱՆԱՓ նախագիծը կոչված է ապահովել Թուրքիայի և Եվրոպական երկրների գազի պահանջարկը, ինչպես նաև դիվերսիֆիկացնել երկնագույն գազի մատակարարումները:  ТANAP-ն իր տեխնիկական պարամետրերով խոշոր էներգետիկ նախագիծ է հանդիսանում ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի, այլև ողջ Եվրոպայի համար:

 

 

 

 


Create Account



Log In Your Account