Jun 03 2019 13:57
Banovsha Shahaliyeva
Views: 331

Ընթացիկ տարվա հուլիսից TANAP-ը պատրաստ կլինի ադրբեջանական գազը Եվրոպա փոխադրելու: Այս մասին CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է՝ TANAP կոնսորցիումի գլխավոր տնօրեն Սալթուք Դուզյոլը: Նա նշել է, որ Էսքիշեհիրից մինչեւ հունական սահմանը ձգվող խողովակաշարի մեծ մասը լցվել է ադրբեջանական գազով: Մնացել է միայն 85 կիլոմետր հատվածը, որը պատրաստ կլինի հուլիսին: Սալթուք Դուզյոլը  նշել է, որ խողովակաշարի  փորձարկումները հաջողությամբ են անցել:

«Խողովակաշարը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Մենք որևէ խնդիր չենք ունեցել: Առաջին լցման գործընթացից կարող եմ ասել, որ մեր խողովակաշարը շատ մաքուր է: Մինչ այժմ կատարված փորձարկումները ցույց են տալիս, օր TANAP-ը իրոք համաշխարհային կարգի նախագիծ է: Թե Թուրքիայի և թե Եվրոպայի էներգետիկ կարիքները բավարարելու համար առաջիկա տարիներին կարևոր այլընտրանք կլինի»,-ասել է TANAP-ի գլխավոր տնօրեն Սալթուք Դուզյոլը:

Սալթուք Դուզյոլի խոսքով,  TANAP-ը՝  Եվրոպային գազ մատակարարելու համար պատրաստ լինելուց հետո, նախատեսվում է ավարտել TAP գազատարը: Ակնկալվում է մինչև 2020 թվականի վերջը՝ «Հարավային գազային միջանցք»-ի եվրոպական մասը հանդիսացող TAP-ի աշխատանքների ավարտվելը: Անցած տարվա հունիսին   TANAP-ի միջոցով  Թուրքիա գազի մատակարարումը հիշեցնող  Սալթուք Դուզյոլն ասել է, որ ծավալների հետ կապված պարտավորությունը կկատարվեն:

TANAP-ը բարձր է գնահատվել ոչ միայն՝ Թուրքիայի ու Եվրոպայի էներգետիկ անվտանգությանն ունեցած   ներդրման, այլև կյանքի կոչված սոցիալական պատասխանատու ծրագրերին տրված   հեղինակավոր  պարգևների համար: Մոտ ժամանակներում՝ TANAP-ի գործարկման ժամանակ կյանքի կոչված սոցիալական ծրագրերի հետ կապված՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում հատուկ ներկայացում տեղի կունենա: Կոնսորցիումի պաշտոնյաները ելույթ կունենան բրիտանացի խորհրդարանականների առջև: Հիշեցնենք, որ անցած տարվա  հունիսին՝ «Շահ Դենիզ-2» նախագծի շրջանակներում կայացել է՝  Թուրքիա տանող TANAP-ի տարածքով անցնող TANAP խողովակաշարի բացումը: 1850 կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող այս խողովակաշարը համարվում է՝  «Հարավային գազային միջանցք»-ի կարևորագույն բաղադրիչը:


Create Account



Log In Your Account