Nov 29 2019 11:49
Banovsha Shahaliyeva
Views: 397

TANAP գազատարի երկրորդ փուլի գործարկումը Կասպից ծովից արդյունահանվող ադրբեջանական գազի անմիջականորեն Եվրոպա փոխադրման առումով պատմական իրադարձություն է:  Նման կարծիքին է SOCAR-ի հասարակության հետ կապի և միջոցառումների կազմակերպման բաժնի ղեկավար  Իբրահիմ Ահմեդովը:  TANAP գազատարի երկրորդ փուլը շահագործման կհանձնվի նոյեմբերի 30-ին: Իբրահիմ Ահմեդովը նշել է, որ երկրորդ փուլի բացումը շատ կարևոր է՝ ադրբեջանական գազի Թուրքիայի վրայով  դեպի Եվրոպա մատակարարման առումով: Նախագծի շինարարական աշխատանքներն ավարտվել են ըստ ժամանակացույցի: 

«Այսինքն, TANAP գազատարի շինարարական աշխատանքներն ավարտվել են և այն պատրաստ  է շահագործման:  TANAP-ի միջոցով  գազ կմատակարարվի Թուրքիա և Եվրոպա: TAP գազատարի շինարարական աշխատանքների ավարտից հետո TANAP-ը միանալու է TAP–ին և Կասպից ծովից արդյունահանվող ադրբեջանական գազը անմիջականորեն կմատակարարվի Եվրոպա»,-ասել է  SOCAR-ի հասարակության հետ կապերի բաժնի պետի տեղակալ  Իբրահիմ Ահմեդովը:

Մինչ այսօր TANAP գազատարով  ավելի քան 3 միլիարդ խմ գազ է մատակարարվել  Թուրքիայի  շուկա: TANAP և Հարավային գազային միջանցքի միջոցով փոխադրվող գազի ծավալը նախատեսված է հասցնել մինչև 16 միլիարդ խմ-ի: Պլանի համաձայն, լրացուցիչ ֆինանսական աղբյուրների ներգրավմամբ անհրաժեշտ ենթակառուցվածքային հնարավորություններ ստեղծելուց հետո մատակարարվող բնական գազի ծավալը կրկնապատկվելու է:  Իբրահիմ Ահմեդովը հայտնել է, որ TANAP գազատարի շահագործման հանձնվելը  մեկ անգամ ևս ապացուցեց, որ  Ադրբեջանի և Պետնավթընկերության կողմից ոչ միայն երկրում, այլև արտասահմանում իրականացվող էներգետիկ նախագծերը իրագործվում են  ժամանակին և բարձր մակարդակով:  Ադրբեջանը, որպես TANAP-ը ղեկավարող կողմ  ծախսերը տնտեսել է 45 տոկոսով, այլ կերպ ասած 5 միլիարդ դոլարով:  Այսպիսով, Հարավային գազային միջանցք նախագծի շինարարական աշխատանքների համար նախատեսված 45 միլիարդ դոլարից ծախսվել է 40 միլիարդը: Հիշեցնենք, որ Հարավային գազային միջանցքի հիմնական սեգմենտը հանդիսացող TANAP գազատարը ընթացիկ տարվա հուլիսի 1-ից պատրաստ է՝ ադրբեջանական գազի Եվրոպա մատակարարման համար: Անցյալ  տարվա հունիսի 12-ին Թուրքիայի Էսքիշեհր քաղաքում կայացավ TANAP գազատարի առաջին փուլի պաշտոնական բացման արարողությունը: Իսկ Թուրքիայի համար նախատեսված  առաջին գազի մատակարարումները սկսվել են  հունիսի 30-ից:

 

 


Create Account



Log In Your Account