Dec 02 2019 17:34
Banovsha Shahaliyeva
Views: 129

Թուրքիայի Էդիրնե նահանգի Իփսալա ավանում կայացավ TANAP խողովակաշարի հատվածի բացման արարողությունը, որը գազատարը կապում է Եվրոպայի հետ:

Էներգետիկայի հարցով փորձագետ Էմին Ախունդզադեյի կարծիքով, սա պատմական իրադարձություն է: Նրա խոսքով, 2026 թվականին նախատեսվում է TANAP խողովակաշարի թողունակությունը հասցնել մինչև 31 միլիարդ խորանարդ մետրի:

«Հաջորդ փուլում նախատեսվում է ավարտել  TAP խողովակաշարի  շինարարությունը, և  2020 թվականից սկսած՝ այդ ուղղությամբ ադրբեջանական գազի փոխադրումը Եվրոպա: Նախատեսվում է 2024 թվականին գազի ծավալը հասցնել 24 միլիարդ խորանարդ մետրի, իսկ 2031 թվականին՝ 31 միլիարդ խորանարդ մետրի»,-ասել է Էմին Ախունդզադեն:

SOCAR-ի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իբրահիմ Ահմեդովի խոսքով, մինչ այժմ TANAP խողովակաշարով ավելի քան 3 միլիարդ խորանարդ մետր գազ է փոխադրվել թուրքական շուկա:

«Ադրբեջանն այսօր ունենալով  նման անդրազգային ենթակառուցվածքային ցանց,  ոչ միայն կիրականացնի իր սեփական գազը, այլև մյուս երկրներին կառաջարկի օգտվել այդ ենթակառուցվածքներից»,-ասել է Իբրահիմ Ահմեդովը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով, Այսօր Հարավային գազային միջանցքը միավորում է 7 երկրների, դա   արդեն միջազգային համագործակցության նախագիծ   է:  

«TANAP-ը հանդիսանում է Հարավային գազային միջանցքի բաղկացուցիչ մասը: 38 միլիարդ դոլար արժողությամբ Հարավային գազային միջանցքը՝ չորս նախագծերից բաղկացած վիթխարի ենթակառուցվածքային նախագիծ է: Դրանցից երկուսը՝ Շահդենիզը և Հարավկովկասյան խողովակաշարը վաղուց են շահագործման հանձնվել, իսկ  այժմ լիովին գործարկվեց TANAP-ը: Չորրորդ նախագծի՝  TAP-ի շինարարական աշխատանքները կատարվել են ավելի քան 90 տոկոսով: Վստահ եմ, որ TAP- ը նույնպես ժամանակին շահագործման կհանձնվի: Այսպիսով, Եվրասիայի խոշորագույն ենթակառուցվածքային նախագծերից մեկը` Հարավային գազային միջանցքը, ժամանակին շահագործման կհանձնվի»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Հարավային գազային միջանցքի» հիմնական սեգմենտը հանդիսացող TANAP-ը եվրոպացի  սպառողներին կմատակարարի՝ Կասպից ծովի   ադրբեջանական հատվածում գտնվող «Շահդենիզ -2» գազակոնդենսատային հանքավայրից արդյունահանվող գազը:


Create Account



Log In Your Account