Oct 13 2020 13:32
Banovsha Shahaliyeva
Views: 292
Ադրբեջանն ավարտել է Անդրադրիատիկ գազատարի (TAP) շինարարությունը, որը ենթադրում է բնական գազի Եվրոպա փոխադրում: Այս մասին հաղորդվում է պաշտոնական կայքում: Խողովակաշարը՝ թուրք-հունական սահմանից մինչև Իտալիայի հարավում գտնվող ընդունիչ տերմինալ՝ լցված է բնական գազով: Ներկայումս ավարտվում են կոմերցիոն գործողությունների մեկնարկի նախապատրաստական աշխատանքները: Ակնկալվում է, որ ընթացիկ տարվա նոյեմբերի կեսերին կավարտվի Իտալիայի Ապուլլիա քաղաքում գտնվող Snam Rete Gas բնական գազի փոխանցման համակարգի՝ TAP-ին միացման գործընթացը: Նախնական փուլում նախատեսվում է՝ Հարավային գազային միջանցք նախագծի բաղկացուցիչ մասը հանդիսացող TAP գազատարով՝ «Շահդենիզ-2» ծրագրի շրջանակներում արդյունահանված 10 միլիարդ խմ գազ մատակարարել Եվրոպա:

Create Account



Log In Your Account