May 20 2020 14:50
Banovsha Shahaliyeva
Views: 41

«Կորոնավիրուսի պանդեմիան ուշադրություն է գրավել ձգձգվող հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության վրա»: ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի այս խորագրով հոդվածը հրապարակվել է ամերիկյան The Washington times պարբերականում: Դիվանագետն ընդգծել է, որ երեք տասնամյակ շարունակվող բանակցություններում որևէ առաջընթաց չի արձանագրվել: 

«Պանդեմիայի պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տեսակապի միջոցով շփվեցին Ադրբեջանի Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ: Ընդունվեց համատեղ հայտարարություն: Դրանով հանդերձ, Հայաստանը փորձում է պահպանել առկա ստատուս քվոն: Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը դատապարտեց Մադրիդյան սկզբունքները, որոնք  Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները  հավանության էին արժանացրել 2009 թվականին: Այդ դեպքում ինչ է քննարկում Մնացականյանը վերջին 2 տարիների ընթացքում, եթե ոչ սկզբունքները»,-ասել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը:  

Ադրբեջանցի դիվանագետի հոդվածին արձագանքել է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն: Կազմակերպության facebook-ի էջում գրված է:

«Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը բացատրում է, որ Մադրիդյան սկզբունքները պահանջում են Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքներից  հայկական զորքերի աստիճանաբար դուրսբերումը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած 4 բանաձևերին համապատասխան, հարկադիր վերաբնակների իրենց տներ վերադարձը, տնտեսական կապերի վերականգնումը: Սակայն, որևէ խոսք չկա  կարգավիճակի, անկախության և հանրաքվեի մասին»:

Սակայն, Ամերիկայի հայ ազգային կոմիտեն մոռացել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը մինչ հիմա մնում են անկատար: Պաշտոնական Բաքուն բազմիցս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կարող է որոշվել բացառապես հարկադիր վերաբնակների իրենց տներ վերադարձից հետո: Իսկ սա նշանակում է, որ ազատ կամարտահայտման իրավունքից պետք է օգտվեն Լեռնային Ղարաբաղի բոլոր բնակիչները:    


Create Account



Log In Your Account