Dec 06 2019 17:21
Banovsha Shahaliyeva
Views: 48

Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման մասին հիմնական բազմակողմ համաձայնագրի ստորագրման 20-ամյակին նվիրված միջազգային խորհրդաժողովին մասնակցել  է նաև՝ Հայաստանի  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի ներկայացուցիչը բողոքել է միջոցառման ծրագրում Պատվո ծառուղի այցը ներառելու հետ կապված: Նա, դա որակել են, որպես միջոցառումը  քաղաքականացնելու փորձ:

Ադրբեջանի տնտեսության նախարար Միքայիլ Ջաբբարովը պատասխանել է՝ հայկական պատվիրակության անդամին:

«Ես լավ եմ հասկանում մեր հարևանների արձագանքը, քանի որ նրանք Բաքու են ժամանել Երևանից և իրենց աչքերով տեսնում են Բաքուն: Ես հասկանում եմ, որ դա այնքան էլ հեշտ չէ, ինչ տեսնում են:Մենք գերադասում ենք կառուցողական մոտեցում, սակայն գիտենք, որ ապակառուցողական մոտեցումը ավելի դյուրին է և ավելի կործանարար, և մենք այս ավերիչ քաղաքականության հետևանքները տեսնում ենք հարևան երկրում: Նրանք դուրս են մնացել տրանսպորտի ոլորտում միջազգային մի շարք նախագծերից: Երևում է,  նրանք չեն ուզում դուրս գալ այս անելաներլի վիճակից: Ինչ վերաբերում է ծրագրին, ապա 20 տարի առաջ Հեյդար Ալիևը մեծ դեր խաղաց այս աշխատանքների իրականացման գործում: Մենք հարգում ենք տարածաշրջանի զարգացմանմեջ մեծ դեր ունեցած մարդկանց հիշատակը: Դուք ուշադրություն դարձրեք ձեր մայրաքաղաքի կենտրոնին: Նայեք, թե ինչ հուշարձան է տեղադրվել այնտեղ: Հիշեք, որ եկող տարի նշվելու է ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 75-ամյակը և մեկ անգամ ևս մտածեք, թե ում հուշարձանն եք կանգնեցրել:Ես ձեզ անձամբ հրավիրում եմ այցելել Հեյդար Ալիևի Կենտրոն: Այնտեղ ձեր ապրած քաղաքի, Իրավանի խանության պատմության վերաբերյալ ցուցահանդես է կազմակերպվել: Այդ ցուցահանդեսի կազմակերպման  գործում մեզ օգնեցին նաև մեր վրացի գործընկերները: Հավատացեք ինձ, կան շատ բաներ, որոնց մասին դուք տեղյակ չեք: Ինչ վերաբերում է TRACECA-ի քարավանին, ապա նա, չնայած հակառակ ջանքերին, ընթանալու է  իր ճանապարհով»,-ասել է Ադրբեջանի տնտեսության նախարար Միքայիլ Ջաբբարովը:

 


Create Account



Log In Your Account