Dec 09 2019 12:31
Banovsha Shahaliyeva
Views: 341

Եվրասիական տրանսպորտային  միջանցքը՝ TRACECA-ն   կարևոր դեր է  խաղում միջազգային ասպարեզում: Դեկտեմբերի 4-ից մինչև 7-ը Բաքում կայացել է TRACECA-ի միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը և կառույցի 20-ամյակին զուգադիպող խորհրդաժողովը: TRACECA-ի միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության նիստի արդյունքներով, կառույցում  նախագահությունը փոխանցվել է Ադրբեջանին:

«Մենք պետք է մեծ աշխատանք կատարենք և այս մասին արդեն նախարարը ներկայացրել է պլանները: Կարծում եմ, որ Ադրբեջանի նախագահության ժամանակահատվածը իրական օրինակ կհանդիսանա TRACECA-ի մյուս երկրների համար՝ «Եվրոպա-Կովկաս-Ասիա TRACECA» միջանցքի իրականացման հարցերի զարգացման շուրջ»,-ասել է TRACECA-ում Ադրբեջանի ազգային քարտուղար Աքիֆ Մուստաֆաևը:

20 տարվա գործունեության ընթացքում TRACECA ծրագիրը զգալի ներդրում է կատարել   անդամ երկրների միջև մուլտիմոդալ  բեռնափոխադրումների խրախուսման,  տարանցիկ երթևեկության համար բարենպաստ պայմանների ստեղծման և առևտրի, տնտեսական ու տրանսպորտային կապերի զարգացման ոլորտներում  համագործակցության ընդլայնման գործում:


Create Account



Log In Your Account