Dec 07 2019 12:53
Gulyaz Shirinova
Views: 45

«TRACECA-ն դարձել է՝ Մետաքսի ճանապարհի կատարելագործման, բարենորոգման գործընթացում առաջին կայծը: Միավորելով մեր ջանքերը, մենք կարող ենք էլ ավելի բարձրացնել տարածաշրջանի տարանցիկ գրավչությունը»: Այս մասին՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացման համար միջազգային տրանսպորտի վերաբերյալ հիմնական բազմակողմ համաձայնագրի ստորագրման 20-ամյակին նվիրված  միջազգային համաժողովում իր ելույթում ասել է՝ Ադրբեջանի  տնտեսության նախարար Միխայիլ Ջաբբարովը: Խոսելով Ադրբեջանում տրանսպորտային ենթակառուցվածքների կատարելագործման և զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին՝ Միքայել Ջաբբարովն ասել է, որ ապագայում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով փոխադրումների ծավալը կավելանա:

«Ներկայումս այս երկաթուղու բեռնափոխադրումների ծավալը կազմում է  6 միլիոն տոննա, իսկ ուղևորափոխադրումները՝ մեկ միլիոն մարդ: Ապագայում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու տարեկան բեռնափոխադրումները կգերազանցեն 15 միլիոն տոննան»,-ասել է Ադրբեջանի տնտեսության նախարար Միքաիլ Ջաբբարովը:

TRASEKA-ի անդամ երկրների ներկայացուցիչները խոսել են կատարված աշխատանքների մասին

«Այսօր TRACECA-ն կարևոր դեր է խաղում միջազգային հարաբերությունների և անդամ երկրների տնտեսությունների զարգացման գործում: Ես կցանկանայի նշել, որ վերջին տարիներին TRACECA-ի անդամ երկրների միջև բեռնափոխադրման աճ է նկատվում: 2018 թվականին  առաքվել է 1 միլիոն տոննա բեռ: Այսօր գերակա խնդիրներից մեկը՝ Ղըրղըզստանով Չինաստան-Ուզբեկստան երկաթուղու կառուցումն է: Սա կլինի Մետաքսի նոր ճանապարհ դեպի Եվրոպա»,-ասել է Ղըրղզստանի տրանսպորտի ու ճանապարհների նախարար Ժանատ Բեյշենովը:

«TRACECA- ն նաև կապված է  անվտանգության հարցերով, քանի որ անվտանգության չափանիշները կլինեն մեր հետագա գործունեության հիմնասյուներից մեկը: Մոլդովան նույնպես ակտիվորեն ներգրավված է այս նախաձեռնության մեջ: Հատուկ ուշադրություն ենք դարձնում բազմամոդալ տրանսպորտին: Մեզ համար խիստ կարևոր է միջսահմանային կանոնակարգերը ներդաշնակելու նախաձեռնությունը: Ինչ վերաբերում է TRACECA միջանցքին, ապա Մոլդովան կանի հնարավոր ամեն ինչ՝ մեր ենթակառուցվածքների կատարելագործման համար ՝ ի նպաստ մեր զարգացման նպատակների»,-ասել է  Մոլդովայի տնտեսության ու ենթակառուցվածքների նախարար Անատոլի Ուսատին:

«Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի անդամ երկրները պետք է սահմանեն սակագները: Մուլտիմոդել փոխադրումների դյուրացման անհրաժեշտություն կա: Թվային խնդիրները դեռ առկա են: Մենք պետք է համախմբենք մեր ջանքերը՝ TRACECA- ի ազդեցությունը մեծացնելու համար: Պետք է լայնորեն օգտագործենք այս միջանցքը: Բեռնափոխադրումների  ժամանակ կողմերին պետք է տրամադրվի համապատասխան ծառայություն»,-ասել է  Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիսլավ Կրիկլինը:

TRACECA- ի գլխավոր քարտուղար Միրչա Չիոպրագան ասել է, որ 1990-ական թվականներին Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքով բեռնափոխադրումների տարեկան ծավալը կազմում էր 200 000 տոննա, իսկ այժմ այն ավելացել է 300 անգամ:

«Մինչ այսօր TRACECA-ում ներդրվել է 4 միլիարդ եվրո, իսկ Եվրամիության հետ իրականացվել է 187 միլիոն եվրո արժողությամբ 85 նախագիծ: Մինչ օրս միջանցքով փոխադրվել է 1 միլիարդ տոննա բեռ»,-ասել է  TRACECA-ի գլխավոր քարտուղար Միրչա Չիոպրագան:

Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացման համար միջազգային տրանսպորտի վերաբերյալ հիմնական բազմակողմ համաձայնագրի ստորագրման 20-ամյակին նվիրված  միջազգային համաժողովի ավարտին՝ ընդունվել է Բաքվի հռչակագիրը:


Create Account



Log In Your Account