Jan 22 2021 12:07
Banovsha Shahaliyeva
Views: 31
Վերջին 5 տարվա ընթացքում TRACECA-ի ադրբեջանական հատվածով՝ ոչ նավթային ապրանքների բեռնափոխադրումների ծավալը 3 անգամ ավելացել է: Եթե 2015-2016 թվականներին այն կազմում էր ավելի քան 1 միլիոն տոննա, ապա անցած տարվա ընթացքում այն հասել է մինչև 3 միլիոնի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում TRACECA- ի ազգային քարտուղար Ռուֆաթ Աբդուլլաևը: Նրա խոսքով, Ադրբեջանի համար առավել կարևոր և էական նշանակություն ունի կոնտեյներային փոխադրումների քանակի աճը: «Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ Եվրոպայի և Ասիայի միջև, այսինքն Չինաստանի և ԵՄ-ի միջև ապրանքաշրջանառության մեծ մասը՝ 98 տոկոսն իրականացվում է կոնտեյներներով: Այդ համատեքստում, Ադրբեջանի այս ճանապարհի մեջտեղում գտնվելը և՛ կոշտ, և՛ փափուկ ենթակառուցվածքի առաջադեմ զարգացումը, մաքսային անցակետերում գործընթացների ներդաշնակումը և Կենտրոնական Ասիայի ու Կովկասի մեր տարածաշրջանի սիստեմատիկ համախմբումը հանգեցրել են կոնտեյներային փոխադրումների զգալի աճի»,-ասել է Ադրբեջանում TRACECA- ի ազգային քարտուղար Ռուֆաթ Աբդուլլաևը:

Create Account



Log In Your Account