Jun 12 2019 11:04
Banovsha Shahaliyeva
Views: 18

Բաքվի Էքսպո կենտրոնում իրենց աշխատանքն են շարունակում Կասպյան տարածաշրջանի տրանսպորտային ոլորտի  խոշորագույն ցուցահանդեսները. «Տրանսպորտ, տարանցում և լոգիստիկա»՝ Կասպյան միջազգային 18-րդ ցուցահանդեսը և «Ճանապարհային ենթակառուցվածք և Հասարակական տրասնպորտ-2019» Կասպյան միջազգային 9-րդ ցուցահանդեսը: Իրենց արտադրանքը և ծառայությունները ներկայացնող ընկերությունների ներկայացուցիչների խոսքով, ցուցահանդեսի հանդեպ հետաքրքրության մեծացման գլխավոր պատճառը համագործակցության համար նոր հորիզոնների ստեղծումն է:

«Մենք արդեն 10 տարի է մասնակցում ենք ցուցահանդեսին: Մենք պատմական շփումներ ենք հաստատել Ադրբեջանի երկաթուղիների, Բաքվի մետրոպոլիտենի  հետ, ուր պահեստամասեր ենք մատակարարում արգելակման համակարգերի համար»,-ասել է ցուցահանդեսի մասնակից (Ռուսաստան)   Վիտալի Սիդորովը:  

«Մենք բավականին վաղուց ենք մասնակցում Տրանսկասպյան ցուցահանդեսին, տարբեր ընդմիջումներով՝ շուրջ 15 տարի: Որովհետև առաջին անգամ մենք Բաքու ենք այցելել 2003 թվականին: Մենք միայն մեկ նպատակ ունենք, ուզում ենք ընդլայնել մեր շուկաները, վաճառել մեր արտադրանքը, գտնել նոր գործընկերներ, այդ թվում նաև՝ Ադրբեջանում»,-ասել է ցուցահանդեսի մասնակից (Բելառուս) Սերգեյ Կլիմենկոն:

Նշենք, որ ցուցահանդեսի ծրագիրը հագեցված է խորհրդաժողովներով, գիտաժողովներով և В2В ձևաչափի հանդիպումներով: Ցուցահանդեսներին մասնակցող 75 ընկերություններ իրենց տաղավարներում ներկայացրել են այդ ոլորտի  նորարարությունները և ծառայությունները:  Երկու ցուցահանդեսներն էլ կշարունակվեն մինչև հունիսի 13-ը:


Create Account



Log In Your Account