Jun 11 2019 14:24
Banovsha Shahaliyeva
Views: 291

Բաքվի Էքսպո կենտրոնում մեկնարկել է՝ «Տրանսպորտ, տարանցում և լոգիստիկա»՝ TransCaspian/Translogistica 2019 Կասպյան միջազգային 18-րդ ցուցահանդեսը: Այս ցուցահանդեսը Կասպյան տարածաշրջանի կարևոր տրանսպորտային իրադարձություններից մեկն է, որն իր հարթակում   հավաքում  է ինչպես առանցքային պետական տրանսպորտային կառույցներին, այնպես էլ երկաթուղային տրանսպորտի, կոմերցիոն տրանսպորտի և տրանսպորտային լոգիստիկ ծառայությունների ոլորտի առևտրային կազմակերպություններին: Ամեն տարի ցուցահանդեսում ներկայացվում են այդ ոլորտի ձեռնարկությունների  նորարարությունները և նվաճումները, պայմանագրեր են ստորագրվում ոլորտի կարևոր խաղացողների միջև: Այս տարի TransCaspian/Translogistica ցուցահանդեսում իրենց նոր արտադրանքը և ծառայություններն են ներկայացնում Ադրբեջանի, Բելառուսի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և մի շարք այլ երկրների ընկերություններ: Առաջին անգամ այդ ցուցահանդեսին  մասնակցում է նաև Բելառուսի տրանսպորտի և հաղորդակցության նախարարությունը: Ցուցահանդեսում կազմակերպվելու է նաև լրացուցիչ իրադարձությունների ծրագիր: Այսպես, միջոցառման կազմակերպիչների կողմից ստեղծվել է  B2B ձևաչափով հանդիպման հարթակ, որտեղ տեղի և արտասահմանյան ընկերությունների ներկայացուցիչները միմյանց հետ հանդիպելու հնարավորություն են ստանում:  

Ցուցահանդեսի շրջանակներում պլանավորվում է  նաև՝

«Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղի» թեմայով խորհրդաժողովի կազմակերպումը: Խորհրդաժողովը ոլորտի առաջատար մասնագետներին հնարավորություն կընձեռնի քննարկել միջազգային տրանսպորտային երթուղիների զարգացման հեռանկարները և օպտիմալացման ուղիները, Ադրբեջանի դերը  միջազգային առևտրում: Այսպիսով, TransCaspian 2019 ցուցահանդեսը նոր արդյունավետ և փոխշահավետ շփումների ստեղծման և ընդլայնման, հեռանկարային պայմանագրերի ստորագրման, փորձի փոխանակման և շուկայի գնահատման գերազանց հնարավորություն կստեղծի: TransCaspian/Translogistica 2019 Կասպյան միջազգային 18-րդ ցուցահանդեսի հետ միասին կանցկացվի նաև «Ճանապարհային ենթակառուցվածք և Հասարակական տրասնպորտ-2019» Կասպյան միջազգային 9-րդ ցուցահանդեսը:


Create Account



Log In Your Account