Sep 06 2019 12:00
Banovsha Shahaliyeva
Views: 334

Շարունակվում են Ադրբեջանի և Թուրքիայի` «TurAz Qartalı-2019» համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություններին ներգրավված ռազմական ավիացիայի  թռիչքները: Զորավարժություններին մասնակցում են երկու երկրների ռազմաօդային ուժերի մինչև 30 ավիացիոն միջոցներ:

Զորավարժությունների ընթացքում կատարվում են  Ադրբեջանի ռազմաօդային ուժերի, Թուրքիայի ռազմաօդային և ռազմածովային ուժերի ու ցամաքային զորքերի ավիացիոն միջոցների համատեղ գործունեության պլանավորման, գործողությունների ընթացքում փոխգործակցության և մարտական համակարգման հնարավորությունների ուսումնասիրման,  որոնողա-փրկարարական միջոցառումների իրականացման, օդային հարվածներով ցամաքային թիրախների  ոչնչացման,  ինչպես նաև այլ առաջադրանքները:

Բաքվում ընթացող  “Eternity-2019” հրամանատարաշտաբային զորավարժությունների մասնակիցները դաշտային պայմաններոմ կատարել են իրենց առջև դրված առաջադրանքները: Զորավարժությունների ընթացքում, որին մասնակցում են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողները, սցենարի համաձայն  գործնականում մշակվել են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի, այդ թվում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու համատեղ անվտանգության, ինչպես նաև ահաբեկչական խմբավորումների հնարավոր սադրանքների կանխման  և դրանց հետևանքների վերացման փոխգործակցության հարցերը:

 


Create Account



Log In Your Account