Feb 27 2020 12:49
Banovsha Shahaliyeva
Views: 319

Փետրվարի 28-ին Բաքվում կանցկացվի «Հարավային գազային միջանցք» նախագծի խորհրդատվական խորհրդի, այդ թվում նաև  6-րդ նախարարական  նիստը: Առաջին անգամ կքննարկվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են ներդրումների շահավետությունը, նախագծի մասնակից երկրների համագործակցության մակարդակը, և կատարվող աշխատանքների որակը: Ադրբեջանի էներգետիկայի նախարարության խորհրդական Զամինա Ալիևայի  խոսքով, գազային միջանցքի 3 սեգմենտների շինարարության հաջող ավարտումը, և 4-րդ սեգմենտի շինարարական աշխատանքների իրականացումը, Անդրադրիատիկ գազատարի՝ TAP-ի շինարարության 92 տոկոս կատարումը միջազգային  հանրությանը ակնառու կերպով ցույց տվեց այն հեռանկարները, որոնք կբացի  «Հարավային գազային միջանցքը»:

«Հարավային գազային միջանցք» նախագիծը մասշտաբային նախագիծ է: Նա մեծ հեռանկարներ է բացում նաև գազ արտահանող և սպառող շատ երկրների համար: Այս կապակցությամբ, խորհրդատվական խորհրդի նիստի անցկացումը, նոր և հեռանկարային հնարավորությունների քննարկումը՝ կազմակերպման և  հետագա գործողությունների պլանավորման տեսանկյունից շատ կարևոր է»,-ասել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարության խորհրդական Զամինա Ալիևան:

«Տվյալ խորհրդատվական խորհրդի կարևորությունը կայանում է նրանում,  որ այս տարի ծրագրի մասնակիցները կքննարկեն իրական ձեռքբերումները, կգնահատեն ցուցանիշները, որոնք մոտ են վերջնականին: «Հարավային գազային միջանցք»-ի շինարարության  նախագիծը շատ կարևոր է ինչպես Եվրոպայի երկրների, այնպես էլ Ադրբեջանի համար: Հնգամյա մեծ  նախագիծը հնարավորություն կստեղծի  դիվերսիֆիկացնել  էներգիայի մատակարարումները ԵՄ էլ ավելի կամրապնդի անդամ երկրների միջև գործընկերային կապերը և նոր հեռանկարներ կբացի տարածաշրջանի էներգետիկ պաշարների  շուկայի համար»,-նշել է նավթային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլհամ Շաբանը:

Նշենք,  որ միջոցառմանը կմասնակցեն «Հարավային գազային միջանցք» նախագծի մասնակից երկրների 13 նախարարներ և նախագծում շահագրգռված մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում Եվրահանձնաժողովի էներգետիկ հարցով  գլխավոր տնօրինության փոխնախագահ Կլաուս-Դիետեր Բորչարդտը:  


Create Account



Log In Your Account