Oct 15 2019 17:03
Banovsha Shahaliyeva
Views: 287

Երեքշաբթի Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի Բաքվի գագաթնաժողովին մասնակցել են՝ Ադրբեջանի, Ղրղզստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի նախագահները: Ղազախստանը ներկայացրել է՝ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը,   խորհրդում դիտորդի կարգավիճակ ունեցող Հունգարիան՝ վարչապետ Վիկտոր Օրբանը: Մասնակիցներին շնորհավորող, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ ներկայիս գագաթնաժողովը նշանակալի է նրանով, որ այն զուգադիպել է՝ Թուրքական խորհրդի ստեղծման մասին Նախչըվանի համաձայնագրի 10-ամյակին:

«2009 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի հնագույն քաղաք Նախչըվանում պետությունների ղեկավարները ստորագրեցին համագործակցության նոր ձևաչափի մասին փաստաթուղթը: Ադրբեջանի  հիմնական տարածքի և Նախչըվանի միջև տեղակայված է Զանգեզուրը: Այն անջատվել է Ադրբեջանից և միացվել է Հայաստանին, ինչը աշխարհագրական առումով բաժանել է թուրքական աշխարհը: Սակայն Նախչըվանում ընդունված որոշումներով և համատեղ ջանքերով, մենք կրկին ամրապնդել ենք Թուրքական աշխարհի միասնությունը և դրանով հանդերձ շարունակում ենք մեր եղբայրական կապերը»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի նախագահը նշել է, որ օկուպացված տարածքներում մզկիթները ոչնչացրած  Հայաստանը չի կարող լինել իսլամական աշխարհի բարեկամը: Իր հերթին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը նշել է, որ Անկարան պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

«Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների՝ Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից 7 շրջանների  օկուպացման արդյունքում ավելի քան 1 միլիոն մարդ ստիպված է եղել լքեր իրենց տները: Ինչպես ես նշել էի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում, դա անընդունելի իրավիճակ է»,-ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը:

Աշխարհում և տարածաշրջանում մարտահրավերների լույսի ներքո, այսօր, ինչպես երբեք, կարևոր է Թուրքական աշխարհի համախմբումը:

Առաջին անգամ՝ որպես Խորհրդի լիիրավ անդամ,գագաթնաժողովին մասնակցել է Ուզբեկստանը: Հունգարիան և Ուզբեկստանը ընդունվում են թուրքական առևտրաարդյունաբերական պալատի անդամ, որը ստեղծվել է այս տարվա մայիսին:

Գագաթնաժողովի շրջանակներում Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին շնորհվել է Թուրքական խորհրդի բարձրագույն շքանշանը:

 

 


Create Account



Log In Your Account