Jul 22 2019 10:40
Gulyaz Shirinova
Views: 90

Բաքուն, որը ամենաբարձր մակարդակով հյուրընկալել է մի շարք հեղինակավոր միջազգային մրցաշարեր, անցած կիրակի կրկին հայտնվել է սպորտի սիրահարների ուշադրության կենտրոնում: Ադրբեջանի մայրաքաղաքում մեկնարկել է Եվրոպական պատանեկան 15-րդ ամառային օլիմպիական փառատոնը: Խաղերի կարգախոսն է «Մենք պատրաստ ենք բարձունքների հասնել»: Մրցումների առաջին օրը ադրբեջանցի մարզիկները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ: Պատանեկան խաղերի հաղթող են դարձել ազատ ոճի ըմբիշ Մուրադ Հագվերդիևը և դասական ոճի ըմբիշ Ֆարիդ Սադըխլըն: Ընդհանուր թիմային հաշվարկով Ադրբեջանը գտնվում է առաջին հորիզոնականում: Իսկ երեկոյան «Քրիստալ հոլլ» համալիրում կայացավ Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը:

Եվրոպական սպորտի շատ աստղեր միջազգային ասպարեզում իրենց առաջին քայլը կատարում են հենց օլիմպիական պատանեկան փառատոնում: «Բաքու-2019» Եվրոպական փառատոնի թալիսմաններն են ադրբեջանական հեքիաթների հերոս Ջըրթտանը և կովկասյան հովազը: Մրցումներին կմասնակցեն 48 եվրոպական երկրներից շուրջ 2 հազար 500 մարզիկներ: Մրցումները կանցկացվեն 12 սպորտային օբյեկտում՝ 10 մարզաձևում. գեղարվեստական մարմնամարզություն, թեթև ատլետիկա, բասկետբոլ, հեծանվային սպորտ, ձեռքի գնդակ, ձյուդո, լող, թենիս, վոլեյբոլ, ըմբշամարտ: Կխաղարկվեն մեդալների 135 հավաքածու: Փառատոնում Ադրբեջանը կներկայացնեն 122 մարզիկներ: Նշենք, որ Ադրբեջանը եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոններին մասնակցում է 1993 թվականից:  Պատանեկան խաղերը մեծ հետաքրքրություն են առաջացրել երկրպագուների շրջանում:  Օլիմպիական փառատոնին հետևելու համար Ադրբեջան ժամանել են մեծ թվով զբոսաշրջիկներ:

«Ես ակնկալում եմ հոյակապ բացման արարողություն, հետաքրքիր մրցումներ: Կարծում եմ, որ այսօրվա լարված պայքարը շարունակվելու է մինչև մրցումների վերջը»,-ասելէ   գերմանացի երկրպագու Մաքսուդ Համզաևը:

«Բաքուն հոյակապ քաղաք է, շատ գեղեցիկ է: Ես շատ էի լսել Ադրբեջանի մասին: Գիտեմ, որ սա այստեղ անցկացվող առաջին նման միջոցառումը չէ: Բնականաբար, աջակցելու ենք մեր հավաքականին»,-ասել է  իռլանդացի երկրպագու Օուեն Մագաէին:

«Իտալիայի լողի հավաքականի կազմում հանդես է գալիս նաև իմ քույրը: Նման խոշոր մրցաշարի մասնակցելը նրա համար մեծ պատիվ էՇատ կուզենայի, որ նա մրցանակի արժանանա»,-ասելէ  իտալացի երկրպագու Ֆրեդերիկա Ֆակուդինին:

 


Create Account



Log In Your Account