Oct 21 2019 11:32
Banovsha Shahaliyeva
Views: 356

Հոկտեմբերի 25-26-ին Բաքվում տեղի կունենա Չմիավորման շարժման կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների 18-րդ գագաթնաժողովը: Ադրբեջանը այս կառույցում նախագահելու է 2019-2022 թվականներին: Կազմակերպությանը անդամակցում են 120 երկրներ, որոնք չեն անդամակցում ռազմական դաշինքներին, խաղաղ գոյատևում են՝ հիմնվելով անկախության և իրավահավասարության սկզբունքներին:  

«Մենք կարող ենք ասել, որ Չմիավորման շարժման գագաթնաժողովը խոշորագույն միջոցառումներից է, որը Ադրբեջանը անցկացնում է իր անկախության տարիներին: Ընդ որում՝ ավելի քան 10 միջազգային կազմակերպություններ և պետություններ կազմակերպությունում ունեն դիտորդի կարգավիճակ: Այս շաբաթ Ադրբեջանը կընդունի բազմանդամ պատվիրակությունների, որոնք բաղկացած կլինեն պետությունների և կառավարությունների ղեկավարներից, արտաքին գործերի նախարարներից և այլ բարձրաստիճան պաշտոնյաներից: Չմիավորման շարժման կազմակերպությունը ներառում է բոլոր մայրացամաքները: Կազմակերպությանն անդամակցում են 120 պետություններ»,-ասել է ԱՀ նախագահի աշխատակազմի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

Իր անդամակցության ընթացքում Ադրբեջանը նվաճել է մասնակից երկրների վստահությունն ու աջակցությունը: Այս միջոցառումն Ադրբեջանում անցկացնելու մասին որոշումը ընդունվել է Չմիավորման շարժման վերջին գագաթնաժողովում: Ադրբեջանը Չմիավորման շարժմանը միացել է 2011 թվականին:

«Չմիավորման շարժման գագաթնաժողովի օրակարգը սերտորեն կապված է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի Կայուն զարգացման նպատակների հետ: Այս գագաթնաժողովը լավ հարթակ է զարգացող երկրների խնդիրների լուծման ուղիների քննարկման համար: Ինչպես կառույցի օրակարգում, այնպես էլ նրա կողմից ընդունված ամփոփիչ փաստաթղթերում միշտ ընդգծվում և աջակցվում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:  Սա մեկ անգամ ևս արտացոլում է միջազգային հանրության տեսակետը»,-ասել է ԱՀ նախագահի աշխատակազմի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

Կազմակերպությունում իր նախագահության ընթացքում Ադրբեջանի համար առաջնահերթություն կլինի Չմիավորման շարժման փոխգործակցությունը  ՄԱԿ-ի հետ: Այսօր Չմիավորման շարժումը իր անդամների թվով ՄԱԿ-ից հետո երկրորդ խոշորագույն կազմակերպությունն է:

 

 


Create Account



Log In Your Account