Oct 26 2019 13:06
Gulyaz Shirinova
Views: 311

Լրագրողները՝ Չմիավորման շարժման կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների 18-րդ գագաթնաժողովի աշխատանքին հետևում են՝ հատուկ նրանց համար հատկացված  մամուլի կենտրոնից: Նրանց շարքում կան նաև միջազգային ԶԼՄ-ների մի շարք ներկայացուցիչներ:

«Կարծում եմ, որ Չմիավորման շարժման կազմակերպությունը մեծ նշանակություն ունի ինչպես Գանայի, այնպես էլ մյուս երկրների համար: Պետությունները պետք է զարգանան, մենք շատ բան ենք սովորում միմյանցից: Նման ձևաչափի հանդիպումներում նոր գաղափարներ են հնչեցվում: Այդ գաղափարները կարող են կիրառվել տվյալ գործընթացում ներգրավված երկրներում»,-  ասել է գանացի լրագրող Գլադիս Ատտա Բոատենգը:

Լրագրողները հատկապես նշում են Բաքվի գագաթնաժողովի լավ կազմակերպվածության մասին:

«Ամեն ինչ շատ լավ է կազմակերպվել: Նման միջոցառումներում շատ բարդություններ են լինում, շատ պատվիրակություններ են մասնակցում: Մենք խոսում ենք մի կազմակերպության մասին, որը միավորում է  120 երկրի, դրա համար էլ դա շատ դժվար է կազմակերպել: Համենայն դեպս այն, ինչ մենք տեսել ենք  մինչ այժմ, շատ լավ էր կազմակերպված: Առաջին իսկ ժամանակներից մենք եղել ենք այս կազմակերպության մեջ և կարծում ենք, որ նրա տարածած բոլոր սկզբունքները գրեթե  թե համընկնում են մեր արտաքին քաղաքականության սկզբունքներին»,-ասել է  Prensa Latina  գործակալության  լրագրող Անտոնիո Ռոնդոն Գարսիան:

«Բաքու ժամանելու պահից մինչև հիմաայստեղ ամեն ինչ շատ լավ է: Մենք բարեկամական երկիր գտանք մեզ համար: Ես 30 տարի առաջ սովորել եմ Խորհրդային Միությունում    և միշտ ցանկացել եմ  գալ Բաքու: Քաղաքի գեղեցկությունների մասին ինձ պատմել են   կուբացի ընկերներս: Այժմ  ես  սեփական աչքերով տեսա, թե որքան գեղեցիկ է քաղաքը: Ես նաև ականատես դարձա, թե որքան լավ է կազմակերպվել  գագաթնաժողովը, որը մեծ նշանակություն ունի մեր երկրների համար, որովհետև  մենք բոլորս ապրում ենք դժվար ժամանակներում»,-ասել է Կուբայի հեռուստատեսության լրագրող Ռեկտոր Մարտինեզը:

Հիշեցնենք, որ միջոցառումը Ադրբեջանում անցկացնելու որոշումը կայացվել է՝ Չմիավորման շարժման կազմակերպության անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների վերջին գագաթնաժողովում: Ադրբեջանը 2011 թվականից  հանդիսանում է  Չմիավորվման շարժման անդամ: 


Create Account



Log In Your Account