Oct 26 2019 13:35
Gulyaz Shirinova
Views: 338

Նախօրեին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունից պաշտոնական ընդունելություն  է կազմակերպվել՝ ի պատիվ Բաքվում անցկացվող Չմիավորման շարժման XVIII գագաթնաժողովին մասնակցող պետությունների և կառավարությունների, պատվիրակությունների ղեկավարների: Ընդունելությանը մասնակցել են նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան: Պետության ղեկավարը ելույթ է ունեցել պաշտոնական ընդունելությանը: Ողջունելով հյուրերին,  նախագահ Իլհամ Ալիևը երախտագիտություն է հայտնել բոլոր մասնակից պետություններին՝ Շարժման նախագահի լիազորությունները երեք տարի ժամկետով միաձայն Ադրբեջանին փոխանցելու համար:  Ադրբեջանը իր առաջնահերթությունները կկառուցելու է  պատմական Բանդունգի սկզբունքների հիման վրա: Մեր նպատակն է՝ մասնակից պետությունների հետ միասին, էլ ավելի բարձրացնել Չմիավորման շարժման դերն ու հեղինակությունը՝ միջազգային հարաբերությունների համակարգում, ավանդ ներդնել՝ մոլորակի վրա խաղաղության և անվտանգության ամրապնդման, կայուն զարգացման և արդարության ապահովման մեջ –ասել է Իլհամ Ալիևը:«Բանդունգի սկզբունքները, որոնք ընդգրկում են այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են ինքնիշխանության նկատմամբ  հարգանքը, բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, պետությունների ներքին գործերին չմիջամտելը, փոխադարձ հետաքրքրությունների պաշտպանությունը և համագործակցությանն աջակցումը՝ համընկնում են Ադրբեջանի արտաքին քաղաքականության հետ: Ուզում եմ երախտագիտություն հայտնել՝ Չմիավորման շարժման փաստաթղթերում՝ հայ-ադրբեջանական հակամարտության  կարգավորման և Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցման  հետ կապված  որոշումների արտացոլման համար: Մենք բարձր ենք գնահատում այդ աջակցությունը»,-ասել է  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Շարժմանը մեր երկրի նախագահության ժամանակահատվածում մեր գերակայությունը կլինի՝ մասնակից պետությունների միջև համերաշխության և փոխադարձ աջակցության հարաբերություններին աջակցումը: Մենք կաշխատենք նաև աջակցություն ցուցաբել՝ անդամ երկրների միջև հարցների և հնարավոր խնդիրների լուծմանը- - նշել է նախագահը:

«Ադրբեջանն ունի շատ հին պատմություն, հարուստ մշակույթ: Դա ակնառու կերպով հաստատում են  մեր երկրում գոյություն ունեցող պատմական հուշարձանները: Բացի պատմական հուշարձաններից, մենք ունենք գեղեցիկ բնություն, բարեխառն կլիմա, հարուստ խոհանոց և ամենակարևորը` հյուրընկալ ժողովուրդ: Ժամանակակից ենթակառուցվածքներ ունեցող Բաքուն քաղաքը հանդիսանում է՝ աշխարհի ամենագեղեցիկ և անվտանգ քաղաքներից մեկը: Հուսով եմ, որ պատվիրակությունները լավ տպավորություններով կլքեն Բաքուն և կցանկանան կրկին վերադառնալ այստեղ: Վստահ եմ, որ Բաքվի մասին լավագույն հիշողությունները ընդմիշտ կմնան ձեր սրտերում»,-նշել է  Իլհամ Ալիևը:

 


Create Account



Log In Your Account